00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհնված ձիթենու և ուռենու ճյուղեր. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване празднуют Цахказард
В Ереване празднуют Цахказард  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Մեծ պահքի ավագ շաբաթին նախորդող այս տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։

Տոնի առթիվ բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։

© Sputnik / Asatur YesayantsԾաղկազարդ
Օրհնված ձիթենու և ուռենու ճյուղեր. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը - Sputnik Արմենիա
Ծաղկազարդ

Ծաղկազարդի խորհրդանիշը ձիթենու և ուռենու ճյուղեր են, որոնք մարդիկ իրենց հետ բերում են եկեղեցի և օրհնելուց հետո տանում տուն: Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

Այս օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծաղկազարդ։

© Sputnik / Asatur YesayantsԾաղկազարդ
Օրհնված ձիթենու և ուռենու ճյուղեր. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը - Sputnik Արմենիա
Ծաղկազարդ

Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես, Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

© Sputnik / Asatur YesayantsԾաղկազարդ
Օրհնված ձիթենու և ուռենու ճյուղեր. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը - Sputnik Արմենիա
Ծաղկազարդ

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով  Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»։

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

Լրահոս
0