19:39 17 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Ռոբերտ Քոչարյան

Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56100

Ղազախստանի նախկին նախագահը հույս է հայտնել, որ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այս մասին նշված է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի` 2rd.am–ի ֆեյսբուքյան էջում։

«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Վերաքննիչ դատարանը որոշեց Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը հանգիստ տարավ դատարանի որոշումը. պաշտպանները կբողոքարկեն այն
Ինչո՞ւ Քոչարյանն այս պահին պետք է կալանքի տակ մնա. իրավաբանն անհասկանալի տարրեր է տեսնում
Կգա ժամանակը, կներկայացնենք, թե Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս. պաշտպան
Ռոբերտ Քոչարյանը զբոսնում է թոռնիկի հետ. տեսանյութ
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ