15:57 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Արթուր Վանեցյան

Վանեցյանի մայրն անգործ չմնաց. նոր նշանակում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26720

Նիկոլ Փաշինյանի հրամանով վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից հեռացված Մարգարիտ Ազարյանը նոր պաշտոն է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը, նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։

Մարգարիտ Ազարյանը նշված պաշտոնում է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ։

Հիշեցնենք` մինչ այդ Մարգարիտ Ազարյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլի 2-ին, Նիկոլ Փաշինյանի հրամանով։

Այս հրամանը մեկնաբանելով` վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցներին ասել էր, որ հեռացման պատճառը եղել է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը։

Ըստ թեմայի

Արթուր Վանեցյանի հայտարարությունը հունից հանել է Լեյլա Աբդուլաևային
Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը
Արթուր Վանեցյանի բաջանաղը՝ ՀԾԿՀ նախագահ . «Ժամանակ»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ