ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ինտերնետային կոնտենտը որակով զիջում է և առայժմ չի կարող մրցել հեռուստատեսայինի հետ, հատկապես լրատվական ձևաչափերի առումով։ Այսօր` ապրիլի 15-ին, SputnikPro նախագծի շրջանակում հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ ինտերակտիվ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հայտնի հեռուստահաղորդավար Վադիմ Տակմենևը։
Նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ուսումնասիրել է հեռուստաշուկան ու նոր միտումները։ Տակմենևը եզրակացրել է, որ ժամանցային և լրատվական առումով առայժմ ոչ մի նոր բան չկա։ Օրինակ` առաջվա պես արդիական են հեռուստաալիքների վարկանիշը մեծացնող բարձրորակ սերիալները։
«Կարևոր է հասկանալ պրոդուկտի ստեղծման նպատակը, քանի որ եթե այն չկա, ապա հասկանալի չէ, թե ում համար է նախատեսված», – ասաց հեռուստահաղորդավարը։
Տակմենևն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համացանցից օգտվողներն ու հեռուստացույցների դիմաց նստածները տարբեր մարդիկ են։ Եթե առաջին դեպքում խոսքը վերաբերում է երիտասարդ լսարանին, ապա երկրորդ դեպքում հիմնականում 55–ն անց մարդիկ են։ Հաղորդավարը վստահեցրեց, որ ևս 10-15 տարի հեռուստալսարանի թիվը չի կրճատվի, թեև խոստովանեց, որ համացանցն արդեն բավականին խոշոր լսարան ունի, և այդ լսարանը չի ցանկանում կոնտենտի ընտրության հարցում հետևել հեռուստաալիքների հստակ ժամանակացույցին։
«Հեռուստատեսությունն առայժմ ավելի վատը չի դառնում, իսկ ահա համացանցի կոնտենտը չի կարող լուրջ նույն լրատվական ծրագրերն այլընտրանք դառնալ, քանի որ շատ է զիջում որակով։ Դա առիթ է տալիս ենթադրելու, որ լրատվական հեռուստածրագրեր միշտ կլինեն, բայց պետք է էվոլյուցիա լինի», – կարծում է նա։
Տակմենևը նախընտրում է աշխատել ուղիղ եթերում, քանի որ կարծում է` դա ոչ միայն տնտեսում է ժամանակը և ռեսուրսները, այլ նաև մոբիլիզացնում է ամբողջ թիմին, բարձրացնում կոնտենտի որակը։ Նրա կարծիքով, հիմա հեռուստաընկերությունները մրցակցում են ոչ թե որակի, այլ նորություններ մատուցելու հարցում։ Արդեն չկա պատերազմ հերոսների և տեղեկույթի համար։
Նրա կարծիքով` ինտերնետային պրոդուկտը պետք է մուլտիմեդիոն լինի` բազմաթիվ աղբյուրների օգտագործմամբ, բովանդակության տարբեր տեսակներով։
«Եթե ինտերնետային կոնտենտը տպում ես, և դրանից ոչինչ չի կորչում, ուրեմն դա ընդամենը տպագիր ԶԼՄ է», – համոզված է հեռուստահաղորդավարը։
Տակմենևը նշեց, որ համացանցում լսարանի չափիչների հետ կապված ամեն ինչ հասկանալի է, ինչը չի կարելի ասել հեռուստատեսության մասին։ Հայկական հեռուստաալիքները ներկայացնող նրա գործընկերները համաձայնեցին այդ հարցում։
Միաժամանակ, նրանք նշեցին, որ Հայաստանում ինտերնետային կոնտենտն աստիճանաբար ավելի գրավիչ է դառնում լսարանի համար, և որոշ դեպքերում համացանցը կողմնորոշիչ է դառնում հեռուստատեսության համար։
SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։ Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:
Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։