15:53 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
ԱԺ

Եթե ուզում եք` չխոսենք, գրեք` պատգամավորն ընդհանրապես պիտի չխոսի. բուռն քննարկում ԱԺ–ում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկման արժանացավ խորհրդարանական հանձնաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրինագիծը հիմնված չէ որևէ վերլուծության վրա, թե դրանից հետո կառավարումն ավելի արդյունավետ կլինի։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նշված նախագծի քննարկման ժամանակ։

«Նախագիծը հիմնված է միայն կառավարության այն հայտարարության վրա, որ կառավարության աշխատողների թիվն անհրաժեշտ է կրճատել»,– ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին` պատգամավորնն անընդունելի որակեց ՀՀ–ում ռազմավարական հռչակված գյուղատնտեսության ոլորտը համակարգող գյուղնախարարության կրճատումը։ «Լուսավոր Հայաստանի» համար անընդունելի է նաև մշակույթի նախարարության կրճատումը։

«Մեզ համար անընդունելի է այն հիմնավորումը, թե նախորդ տարիներին այս ոլորտը վատ են ղեկավարել։ Վատ են ղեկավարել, դրա համար էլ այսօր դուք եք կառավարում»,– ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նաև Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն վերածել նախարարությունների, ՊԵԿ–ը ներառել Ֆինանսների նախարարության կազմում, Սփյուռքի հարցերով հանձնակատարի փոխարեն էլ ունենալ Սփյուռքի հարցերով զբաղվող ավելի բարձր պաշտոնյա` փոխվարչապետ։

Նախագիծը պատգամավորներին ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ կառավարության կառուցվածքը ներկայացնելու իրավասությունը բացառապես կառավարությանն է պատկանում։

Նա հայտնեց, որ կառավարությունում գործադիր իշխանության կառուցվածքի վերաբերյալ մի քանի տասնյակ տարբերակներ են քննարկվել։

Ինչ վերաբերում է Մարուքյանի` ԱԱԾ–ն և ոստիկանությունը նախարարությունների վերածելու առաջարկին, Զեյնալյանը հայտնեց, որ դրա կարիքը չկա, քանի որ կա այդ ոլորտի իրավական, օրենսդրական կարգավորումներն իրականացնող նախարարություն։

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց «չհուզվել պարզ ճշմարտություններից»։

«Մենք ասում ենք` սուպերվարչապետության համակարգից պետք է հրաժարվել, որովհետև մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք,– ասաց Պետրոսյանը,– իսկ եթե ուզում եք ընդհանրապես չխոսենք, գնացեք Սահմանադրությունը փոխեք, որ պատգամավորն ընդհանրապես պիտի չխոսի»։

Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք թերահավատորեն են մոտենում օպտիմալացման հետևանքով կրճատվողների` կառավարության հայտարարած տվյալների նկատմամբ։ «Ասում եք` այսքան նախարարություն է կրճատվում, բայց ընդամենը մի քանի հարյուր մարդ է կրճատվում»,– ասաց նա։

Քննարկման ավարտին ԱԺ հանձնաժողովը որոշեց կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ Խորհրդարանի լիագումար նիստում նախագիծը կքննարկվի 3–ժամյա ռեժիմում։

Հիշեցնենք`ԱԺ ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում է գործադրի կազմում նախարարությունների թիվը ներկայիս 17-ի փոխարեն սահմանել 12, փոխվարչապետների թիվը` 3-ի փոխարեն 2։

Ըստ թեմայի

Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք. Հովհաննիսյանը սթափության կոչ է անում Փաշինյանին
«Լուսավոր Հայաստանը» կառավարության այլընտրանքային կառուցվածք կառաջարկի
Ի՞նչ «լրացուցիչ արժեք» են ստեղծում սուպերնախարարը, ԱԺ խոսնակը, վարչապետը. ինչպե՞ս չափել
Համակարգային փոփոխությունը` առանց հայեցակարգի և կոնցեպտի, կվնասի. Արթուր Ղուկասյան
«Չեմ ուզում գուշակել, թե ինչ կլինի գյուղնախ-ՏԶՆ միաձուլումից հետո». Գեղամ Գևորգյան

Գլխավոր թեմաներ