ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
«Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին»,– գրում է թերթը։
Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում:
Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը:
Սակիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013 թվականի հուլիսին։
Նա ծնվել է 1968թ. հունիսի 23-ին Մոսկվայում: Ամուսնացած է, ունի վեց երեխա: