19:44 17 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Նորակոչիկներ

ԲՀԿ-ն առաջարկում է անփորձ զինվորներին առաջնագիծ չուղարկել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ զինվորների անվտանգությունն ապահովելու համար իշխանությունը մտածում է առաջնագծում պրոֆեսիոնալների ծառայություն կազմակերպելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է կանխել բանակում գրանցվող դժբախտ դեպքերը: Դրա համար ԱԺ խմբակցությունը հեղինակել է «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ անելու նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել զորակոչիկների պատրաստվածության ուսումնական գործընթացի ժամկետը` այսօր գործող օրենքով նախատեսված 5 ամսվա փոխարեն սահմանելով 13 ամիս ժամկետ:

«Մեր առաջարկն այն է, որ մեր անփորձ զինվորները առաջնագծում չծառայեն: Թող ծառայեն 3-րդ գծում, 2-րդ գծում, հետո նոր գնան առաջնագիծ»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վահե Էնֆիաջյանն էլ իրենց առաջարկը փաստարկեց վիճակագրությամբ, որի համաձայն` 2017թ-ին հրադադարի խախտման հետևանքով գրանցվել է 23 մահ: Զինծառայության ընթացքում գրանցվել է սպանության` 6 , դժբախտ պատահարի` 13, անվտանգության կանոնների խախտման` 2, ինքնասպանության` 9, առողջական խնդիրների հետ կապված` 6 դժբախտ դեպք:

2018թ-ին հրադադարի խախտման հետևանքով գրանցվել է 7, սպանության` 2, դժբախտ պատահար` 19, անվտանգության կանոնների խախտման` 3, ինքնասպանության` 9, առողջական խնդիրների հետ կապված` 2 դեպք:

ԲՀԿ առաջարկը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է այն պատճառաբանությամբ, որ 5 ամիսը զինպատրաստվածության համար բավարար ժամանակ է:

Այս եզրակացության հիմա վրա ԱԺ-ն մերժեց նախագիծն օրակարգ ներառելու առաջարկը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ զինվորների անվտանգությունն ապահովելու համար իշխանությունն այսօր մտածում է առաջնագծում պրոֆեսիոնալների ծառայություն կազմակերպելու մասին:

Ըստ թեմայի

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների
Պարտադիր զինծառայության ժամկետները կրճատելու հարցում ՊՆ–ն դեռ չի կողմնորոշվել
Ադրբեջանը փոքր–ինչ հանդարտվել է. Արցախի սահմանին կրակոցները նվազել են
Հայ ինժեներների մշակումները. hi-tech գնդացիրը զինվորին կփոխարինի առաջնագծում
Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում. լուսանկարներ

Գլխավոր թեմաներ