10:08 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Արտակ Շաբոյան

Հայտնի է` ում է տեսնում Փաշինյանը Արտակ Շաբոյանի աթոռին

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
465 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում նոր թեկնածություն է առաջադրել:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Գեղամ Գևորգյանը 2019 թ-ի հունվարի 22-ին Փաշինյանի հրամանով նշանակվել էր գյուղնախարարի առաջին տեղակալ ու նախարարի պաշտոնակատար:

Министр сельского хозяйства Гегам Геворгян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Գեղամ Գևորգյան

Ի դեպ, ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցը ԱԺ մեծ օրակարգում ներառվել էր, բայց քննարկման օրը դեռ որոշված չէր:

Քիչ առաջ ԱԺ խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, արտահերթ նիստ գումարեց ու որոշեց լրացումներ կատարել ապրիլի 16-ի հերթական նիստերի օրակարգում և դրանում ընդգրկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը:

Հիշեցնենք, ՀՀ նոր Սահմանադրությամբ ՏՄՊՊ և ՀԾԿ հանձնաժողովների նախագահներին պետք է վարչապետի առաջարկով ընտրի խորհրդարանը:

ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը ևս ներառված է ԱԺ լիագումար նիստի օրակարգում, բայց կքննարկվի ոչ ապրիլի 16-ին:

Շաբոյանը ՏՄՊՊՀ նախագահն է 2010 թվականից։

Ըստ թեմայի

Փոխանակ ասեն`ինչու է Արարատ գնացել, քննարկում են մեքենայի համարները. Ծառուկյանը վրդովված է
Հնարավո՞ր է ՍԴ դատավոր դառնալ ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով
Եթե ուզում եք` չխոսենք, գրեք` պատգամավորն ընդհանրապես պիտի չխոսի. բուռն քննարկում ԱԺ–ում
Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. ԱԺ–ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ