00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց 5 ամսով

© Sputnik / David GalstyanСильва Амбарцумян
Сильва Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական նիստին բացակայում էր պատասխանող Սիլվա Համբարձումյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում  այսօր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը որոշվեց ողջամիտ ժամկետով` 5 ամսով, հետաձգել։

Դատական նիստին բացակայում էր պատասխանող Սիլվա Համբարձումյանը։

Դատավոր Էդիկ Ավետիսյանը ասաց, որ վերջինիս ծանուցումը կատարվել է վարչական շրջանի ղեկավարի միջոցով, որտեղից մինչ օրս պատասխան չի ստացվել։

Кассационный суд - Sputnik Արմենիա
Պաշտոնյաներին կաշառքի մեջ մեղադրող Սիլվա Համբարձումյանը կկանչվի՞ դատարան

Հայցվոր կողմը, ի դեմս փաստաբան Արամ Օրբելյանի, դատարանին տրամադրեց Սիլվա Համբարձումյանի բնակության վայրի երկու հասցեներ, որոնք վերջինս նշել է քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ժամանակ, որպեսզի դատարանը կարողանա պատշաճ կերպով ծանուցել նրան, ու դատական նիստին կողմերի ներկայությունն ապահովվել։

Դատարանը համարեց, որ Սիլվա Համբարձումյանի՝ դատարան ներկայանալու ծանուցումը չի կարող համարվել պատշաճ, ու որոշեց ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը՝ անհրաժեշտ համարելով նաև Սիլվա Համբարձումյանին հրապարակայնորեն ծանուցել դատարան ներկայանալու անհրաժեշտության մասին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին։ Դատարանը ողջամիտ ժամկետ համարեց դատական նիստը 5 ամսով հետաձգելը։

Հիշեցնենք` 2018 թվականին նոյեմբերի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 2008 թ-ին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։

Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

2019թ–ի մարտի 13-ին Համբարձումյանը հերքել էր նաև Քոչարյանի փաստաբանների հայտնած տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Երկու ամսից ավելի ժամանակ է անցել։ Ես դատարանից ծանուցում չեմ ստացել»,– ասել էր նա։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

Լրահոս
0