21:55 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Փարիզ

Հուսամ` Փարիզում կատարվածը դիտավորություն չէր. Ցեղասպանության զոհերի պատարագ պիտի կայանար

© REUTERS / JULIE CARRIAT
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15110

Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորը հույս հայտնեց, որ տեղի ունեցածը նախանշված միջոցառման հետ կապ չուներ:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլ ի— Sputnik. Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում նախանշված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրեր առաջ հրամանագիր էր ստորագրել ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու մասին:

«Մեծ հույս եմ ուզում հայտնել, որ Փարիզում տեղի ունեցածը դիտավորության արդյունք չէր»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորն իր և հայ ժողովրդի անունից զորակցություն հայտնեց բարեկամ ֆրանսիացի ժողովրդին`տեղի ունեցած մշակութային դժբախտության համար:

Բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ այդ մասին նաև գրավոր դիմել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, փլվել է տաճարի աշտարակը:

Փրկարարները մի քանի ժամ շարունակ չէին կարողանում մարել հրդեհը։

Ըստ թեմայի

Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք
Փաշինյանը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի մասին
թեգերը:
Ցեղասպանություն, Ֆրանսիա, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ