00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեղրիի գնդի» գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և զորամասի հրամանատարին

© Sputnik / Asatur YesayantsВоинская часть
Воинская часть - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Իսկ հրամանատարի նկատմամբ`ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մեղրիի զորամասի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և զորամասի հրամանատարին. վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մարտի 17–ին Մեղրիի զորամասը լքել էին 200-250 զինվորներ` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով զինծառայողներից մեկին` Կ. Մուսայելյանին այլ զորամաս տեղափոխելու հրամանատարության որոշման դեմ։ Զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է առաջնագիծ, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Առաջնագիծ, մասնավորապես, Արցախ տեղափոխված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին կազմակերպել` նշելով, որ դեմ են տեղափոխմանը։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Մի զինծառայող ամբողջ ստորաբաժանմանը սաբոտաժի է տարել. մանրամասներ` «Մեղրու գնդի» դեպքից

«Մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019թ.-ի ապրիլի 15-ին և 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 16-ին անգործություն դրսևորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին և որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու մասին: Բացի այդ, դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019թ. մարտի 16-ին, ժամը 09:00-ի սահմաններում, զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները:

Պարզվել է նաև, որ 2019թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող շարքային Կ. Մուսայելյանին հատկացրել են սպայական աշխատասենյակի, ինչպես նաև դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների և այլ նպատակներով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, «Մեղրիի գնդի» հրամանատարը 3-4 ամիս է` ինչ փոխվել է, և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` նոր հրամանատարությունը փորձել է պայքարել արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողի թողտվությունների դեմ` կարգապահական մեկուսարաններ ուղարկելով, նկատողություններ անելով։ Սակայն այդ ամենն էլ չի ազդել զինծառայողի վրա, ինչի համար էլ որոշել են նրան տեղափոխել այլ զորամաս։

Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, թե լուրեր կան, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող այդ զինծառայողը հանցավոր աշխարհից որոշակի հովանավորներ ունի։

Լրահոս
0