20:25 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը 1000 դրամների հետ կապված խախտումներ է նկատել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)
18830

ՀՀ վարչապետը խոսել է 1000 դրամների վճարման և 50 հազար աշխատողներին ստվերից դուրս բերելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. 1000 դրամների հիմնադրամում վճարումների հետ կապված խնդիրներ կան։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։

Պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի` ԵԽԽՎ–ի զեկույցում հնչեցրած այն ցուցանիշը, թե Հայաստանում 1 տարվա ընթացքում 50 000 աշխատատեղեր են դուրս եկել ստվերից։ Մինչդեռ պատգամավորի ներկայացրած տվյալներով` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», որին յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից տարեկան 1000 դրամ է փոխանցվում, ավելացել է ընդամենը 5 026 000 դրամով, ինչը նշանակում է, որ օրինական դաշտ է եկել 5026 աշխատող։

Պատգամավորը կասկած հայտնեց, որ Փաշինյանին ճիշտ թվեր չեն ներկայացվել։ Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ թվերը չեն կարող սխալ լինել, դրանք արտացոլված են ՊԵԿ–ի հրապարակած ցուցանիշներում։

«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ 1000 դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ վճարվում են։ Նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել» ,– ասաց վարչապետը` հավելելով, որ պարզաբանումներ կպահանջի հիմնադրամից, կառավարությունն էլ այս ուղղությամբ միջոցներ կձեռնարկի։

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ստվերից դուրս եկած աշխատատեղերի տվյալների հետ կապված որևէ կասկած չունի։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)

Ըստ թեմայի

Ինչո՞վ է վտանգավոր Փաշինյանի` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչը
Ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք. Փաշինյանը խոսեց Սաշիկ Սարգսյանի մասին
Ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց գնում ենք ճիշտ ճանապարհով. Փաշինյանը ոստիկանությունում է
Փաշինյանը հիշել է փշալարերի մոտ մեկ տարի առաջ տված խոստումը. ի՞նչ է արվել դրանից հետո
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ