00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՄԻԵԴ–ը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիմումը». պաշտպանն այլ բան է պնդում

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ–ից գրություն են ստացել։ Այնտեղ նշված է եղել, որ պաշտպանները կարող են դիմում ներկայացնել, եթե տեսնեն, որ ՀՀ-ում Գրիգորյանը զրկվում է մասնագիտական օգնությունից։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների պահանջը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Ամբաստանյալի աթոռին Մանվել Գրիգորյանը մենակ չի լինի. նրա կողքին կնստի նաև կինը

Գրիգորյանի պաշտպանները դիմել էին ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, որով խնդրում էին պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին՝ Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող, իր կողմից մատնանշված բուժհաստատություն: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից երեկ տեղեկացրել էին, որ դատարանը մերժել է պաշտպանների խնդրանքը։

«ՄԻԵԴ-ը պաշտպաններին իրավունք է վերապահել քրեական գործի շրջանակներում ներկայացնել իրենց հետագա դիրքորոշումները, եթե նրանք կտեսնեն առևերույթ խախտումներ: ՄԻԵԴ-ը ոչ թե մերժել է մեր դիմումը, այլ ընդամենն ասել, որ չի կիրառում անհետաձգելի միջոցառումներ, այսինքն` «շանս» է տվել կառավարությանը»,–ասաց պաշտպանը:

Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ–ին իրազեկել է, որ Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Գրիգորյանի հիվանդությունները բուժեն։ Այսինքն` ըստ Բաղդասարյանի, ՄԻԵԴ–ը հնարավորություն է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի զբաղվի Գրիգորյանի բուժմամբ։

Ըստ պաշտպանի` երեկ իրենք ՄԻԵԴ–ից գրություն են ստացել, որտեղ նշված է եղել, որ դատարանն իրավունք է վերապահում պաշտպաններին անհապաղ դիմում ներկայացնել, եթե տեսնեն, որ Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զրկվում է բժշկական մասնագիտական օգնությունից։

Артак Зейналян - Sputnik Արմենիա
Արտակ Զեյնալյանն ասաց` որ դեպքում ազատ կարձակվի Մանվել Գրիգորյանը

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ Գրիգորյանը միայնակ չէ իր խցում, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք, որ քրեական գործով դատարանում ամբաստանյալի աթոռին Գրիգորյանը մենակ չի լինի. նրա հետ նույն դատական գործով մեղադրվում է նաև կինը` Նազիկ Ամիրյանը։ Ըստ քրեական գործով հրապարակված տեղեկությունների`Մանվել Գրիգորյանն իր անօրինական զինանոցը ձեռք է բերել կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ։

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Լրահոս
0