00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը մարդկանց կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան

© AP PhotoСолдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн
Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը համարում է, որ Մարտի 1-ի գործը շատ խճճված է։ Նա նաև համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդին կրակելու հրաման չի տվել։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Լևոն Տեր-Պետրոսյանի` Մարտի 1-ի գործով ցուցմունքը հրապարակվել է. «Ժողովուրդ»

2008 թվականի փետրվարի 19-ին նախագահի ընտրությանն իր թեկնածությունն առաջադրած և Սերժ Սարգսյանին պարտված նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունն Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` բողոքելով քվեարկության պաշտոնական արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների, մահացան 10 մարդ, մոտ 200 մարդ վնասվածքներ ստացան։

«Համոզված եմ և գիտեմ, որ հրամանը Քոչարյանը չի տվել։ Պետք չէ մոռանալ, որ մինչ այդ ընտրություններ են անցկացվել, 10 օր է անցել, և իշխանության փոխանցման գործընթաց էր տեղի ունենում», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` Մարտի 1-ի գործով բոլոր վկաները հայտարարում են, որ հրամանը տվել է մեկը «կառավարության շենքից, ոչ թե նախագահական նստավայրից»։ Բաբայանը նշեց` ակնհայտ բաներ կան, որոնք մարդիկ տեսնել չեն ցանկանում։

Նա, սակայն, չնշեց մարտի 1-ի մեղավորների անունները։

Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են փոխվել մարտի 1–ի պարկուճները. Փաշինյանը գիտի պատասխանը

«Բոլորին, ովքեր կառավարության շենք են մտել, պետք է նկուղում հավաքել, և պատկերն անմիջապես կպարզվի։ Լյովա Երանոսյանին (այն ժամանակ բանակի երրորդ կորպուսի հրամանատար – խմբ.), որը անմիջականորեն ղեկավարում էր ժողովրդին կրակող ստորաբաժանումները, այսօր փոխանակ դատեն, դատում են անցած տարվա իրադարձությունների (թավշյա հեղափոխություն – խմբ.) ժամանակ լուսաձայնային նռնակ կիրառելու համար։ Այսօր ոչ ոք չի խանգարում հետաքննել այս գործը, ինչո՞ւ դա չեն անում», – հարցրեց Բաբայանը։

Քաղաքական գործիչը նաև հայտարարեց, որ նախկին իշխանությունները շահագրգռված չէին Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում, քանի որ իրենք են դրա մասնակիցը եղել։ Բաբայանն ընդգծեց, որ «գործը շատ խճճված է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Վերաքննիչ դատարանը որոշեց Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ անցկացվեց - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի ողբերգության 11-րդ տարելիցի հիշատակին բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել երթի

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Լրահոս
0