01:43 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Գագիկ Ծառուկյան

«Սաղ նախանձում, տրաքվում են». Ծառուկյանը խոստովանեց` քանի բիզնես ունի իրականում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15110

ԲՀԿ առաջնորդն ԱԺ–ում հայտարարել է, որ ինքը կայացած գործարար է, 47 բիզնեսների սեփականատեր, թշնամիներ չունի, բայց ունի նախանձողներ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր ընտանիքին պատկանող բիզնեսներում իրականացվող ստուգումների արդյունքում իրեն ոչինչ չի սպառնում։

«Ծառուկյանին ոչ մի բան չի լինի, քամին քարից ոչ մի բան չի տանի»,– ասաց Ծառուկյանը` հայտարարելով, որ իր օբյեկտներում միշտ են ստուգումներ իրականացնում` և՛ այսօրվա իշխանությունը, և՛ նախորդները։

«Կարեն Կարապետյանն ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից, օբյեկտներս 50 հոգով մտնո՞ւմ էին։ Մեքենաները կանգնեցնում էին, նույնիսկ թղթերին չէին հավատում, ցեմենտով բեռնված մեքենաները կշեռքին էին կանգնեցնում` իրո՞ք 16 տոննա է, իրո՞ք 30 տոննա է, թե՞ 2 տոննա պակաս»,– ասաց Ծառուկյանը։

Նա հայտարարեց, որ ինքը կայացած գործարար է, սեփականատեր է ոչ թե 1, 3, այլ 47 բիզնեսի։

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց` թշնամիներ չունի, բայց ունի իրեն նախանձողներ։

«Սաղ նախանձում, տրաքվում են: Նախանձողները գիշերը չեն կարող քնել, այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ ամբիոնից իր անհամաձայնությունն էր հայտնել ցեմենտի մաքսատուրքի բարձրացման մասին օրինագծի ընդունման դեմ։ Ծառուկյանը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հրահանգել է որևիցե անձնական վիրավորանքներ ԱԺ–ի ամբիոնից չհնչեցնել։ Բայց նաև զգուշացրել էր իշխող կուսակցության պատգամավորներին`եթե փորձեն իրենց վիրավորել, տասնապատիկ ավելին կստանան։

Ըստ թեմայի

Կոտայքի մարզպետը խախտումներ է գտել Գագիկ Ծառուկյանի «Երիտասարդական թաղամասի» փաստաթղթերում
«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից
Փոխանակ ասեն`ինչու է Արարատ գնացել, քննարկում են մեքենայի համարները. Ծառուկյանը վրդովված է
«Տղա ջան, էլ բանուգործ չունե՞ս». պատգամավորը «կպել» է Ծառուկյանին, նա էլ պատասխանել է
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ