22:16 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան

Պետական համակարգում բաջանաղներ չկան. Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)
178 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր կատարած ու չկատարած խոստումները։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը 106 խոստում է տվել։ Այս մասին ՀՀ Փաշինյանը հայտարարեց այսօր Facebook-ի օգտատերերի հետ ուղիղ կապի ընթացքում` իր ընդդիմախոսներին ի պատասխան հայտարարելով, որ ինքը կատարել է իր տված բոլոր խոստումները։

«Ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ ոչ ոք իր բաջանաղին պետական համակարգում պաշտոնի չի նշանակելու»,– ասաց Փաշինյանը` վստահեցնելով, որ այս խոստումը կատարված է։

Հաջորդ խոստումը` պետական բյուջեի 10 տոկոս ավելացման մասին ևս արդեն կիսով չափ կատարված է։ «Այս խոստման այն հատվածը, որը պիտի կատարենք, արդեն 90 տոկոսով կատարված է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, իրականացված ու իրականացման ընթացքի մեջ գտնվող խոստումներից են նաև կանխիկ շրջանառության կրճատումը, բանկային տույժ տուգանքների ներումը, «Սաշիկի արագաչափերի» տուգանքների ներումը։ Փաշինյանը հիշեցրեց, որ արագաչափերի 13 մլրդ դրամի տուգանքների պարտքերը 100 տոկոսով ներվել են։

Վերացվել են նաև մենաշնորհները։ Որպես օրինակ Փաշինյանը նշեց շաքարավազի, բանանի ներկրման շուկաներում ազատականացումը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)

Ըստ թեմայի

Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին
Փաշինյանը հասկացրեց՝ ԱԱԾ–ն դեռ իր ենթակայության տակ կմնա
Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին
Փաշինյանը որոշել է վերանորոգել իր նստավայրը. կառավարությունը դեմ չէ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ