21:16 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը խոսեց մաքսատան նոր միջադեպի մասին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (827)
396 0 0

Վարչապետը խոստովանում է, որ շատ է մտածել Արարատյան մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Բագրատաշենի մաքսատանը նոր միջադեպ է գրանցվել։ Այսօր ՖԲ օգտատերերի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիների խնդրանքին` վերականգնել աշխատանքից հեռացված մաքսատան աշխատակցին։

ՀՀ վարչապետը նշեց, որ շատ է վերլուծել այդ օրվա իր գործողությունները։

«Պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել։ Գուցե այդ աշխատանքից ազատված քաղաքացու համար դոզան շատ էր»,– ասաց նա` հալվելով, որ իր համար այդ երիտասարդն ընդամենը սիմվոլ է եղել պետական պաշտոնյայի, որն անարգում է դրոշը։

Փաշինյանը նշեց նաև, որ օրերս իմացել է Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին, երբ երիտասարդը անցել է ճամպրուկների համար նախատեսված ռենտգեն սարքի միջով ու այդ տեսանյութը հայտնվել է համացանցում, ընդ որում` մաքսատան աշխատակիցների ձեռամբ։

«Ու ոչ միայն նկարում են, այլև կանգնած հռհռում են»,– ասաց բարկացավ նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր, որ անկյունում դրված է Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում, և բարկացած կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (827)

Ըստ թեմայի

Փաշինյանը որոշել է վերանորոգել իր նստավայրը. կառավարությունը դեմ չէ
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Ամալյա Ենգոյանին
Պետական համակարգում բաջանաղներ չկան. Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ