20:21 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
ՀՀ կառավարություն

Նիկոլ Փաշինյանը խոսեց հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներից

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)
12510

ՀՀ վարչապետը կարծում է, որ Հայաստանում բնակվող հաշմանդամները պետք է ունենան իրենց ունակությունները, տաղանդը իրագործելու հնարավորություն, ինչպես աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները պետք է իրենց լավ զգան, որովհետև այսօր ՀՀ կառավարությունում հաշմանդամություն ունեցող երկու նախարար կա։ Նման հայտարարություն Facebook-յան ուղիղ եթերում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե երբ են Հայաստանում հաշմանդամները արժանապատիվ ապրելու։

«Սա նաև ցույց է տալիս մեր ընկալումը, մեր վերաբերմունքը»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Զարուհի Բաթոյանը, ով տարիներ շարունակ կռիվ է տվել հաշմանդամների իրավունքների համար, այսօր ռեալ հնարավորություն ունի այդ խնդիրը լուծելու։

«Հաշմանդամը չունի կարեկցանքի կարիք։ Դա սխալ մոտեցում է։ Հաշմանդամը կարիք ունի, որ մենք նրանց վերաբերվենք որպես լիարժեք քաղաքացու»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը կարևորեց, որ Հայաստանում բնակվող հաշմանդամներն իրենց ունակությունները, տաղանդը իրագործելու հնարավորություն ունենան, այնպես, ինչպես աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (825)

Ըստ թեմայի

Փաշինյանը խոսեց մաքսատան նոր միջադեպի մասին
Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը
130 000 քաղաքացու վարկային տոկոսադրույքներ ներվել են. Փաշինյան
թեգերը:
Զարուհի Բաթոյան, Արտակ Զեյնալյան, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ