04:54 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Ինքնաթիռ

Կառավարությունն ուսումնասիրում է Հայաստանի ավիափոխադրումների ոլորտը

CC BY 2.0 / Ronnie Macdonald / Boeing 737s EI-DLD & EI-DWT
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)
83 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵՊՀ–ում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չի մտածում ազգային կամ պետական ավիափոխադրող ընկերություն ստեղծելու մասին, բայց և ուսումնասիրում է այդ ոլորտի առկա վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Կառավարությունը չպիտի ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա դրան։ Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցին։

«Ազգային կամ պետական ավիափոխադրող ունենալը մեզ համար ստրատեգիական հարց է։ Բայց մեր պատկերացումն այն չէ, որ մենք նման կարգավիճակ շնորհենք որևէ ընկերության, ինչպես որ նախկինում ունեցել ենք նման անհաջող փորձ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ եթե տեղական որևէ փոխադրողի համար պայմաններ են ստեղծվում, նույն պայմաններից պետք է օգտվեն նաև բոլոր տեղական ընկերությունները։

«Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիան Արմենիա» ընկերության հետ։ Փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ պրոբլեմներ ունենք։ Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը և փորձում ենք հասկանալ, թե որքանով է այդ որոշումը համապատասխանում մեր այսօրվա պահանջներին ու ապագա կարիքներին»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կարծիքներ կան, թե բոլոր վերոհիշյալ որոշումներում Հայաստանի ազգային շահերը հաշվի առնված չեն եղել։ Բայց կառավարությունն իր վերջնական տեսակետը կհայտնի միայն ուսումնասիրությունների ավարտին։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)

Ըստ թեմայի

Ազգային ավիափոխադրողի հարցը. Մոսկվան ի՞նչ կարող է առաջարկել Երևանին
Հայ–ռուսական ավիափոխադրողի ստեղծման հարցն առայժմ օդում է կախված
ՏՄՊՊՀ նոր նախագահը կզբաղվի ավիատոմսերի ու սննդամթերքի գներով
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ