03:11 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Դմիտրի Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. դեսպան

© Sputnik / Дмитрий Астахов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (145)
13910

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վստահեցնում է, որ հայ–ռուսական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` տվյալ պահին հայ–ռուսական հարաբերություններում պահպանվում է հաջորդականությունը, դրանք ամուր են և ապագային ուղղված ամուր հիմքեր ունեն։

«Ես վստահ եմ` մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին։ Պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդևի այցին Երևան` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կանոնավոր բնույթ ունեն։

«Մեր հարաբերությունների հիմքը չի փոխվել և համապատասխանում է երկու կողմի հայտարարություններին», – ասաց նա։

Ավելի վաղ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի վարչապետի երևանյան այցը տեղի կունենա ապրիլի 30–ին։ Մեդվեդևի այցի օրակարգը դեռ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կընդգրկի հարցերի լայն շրջանակ` սկսած երկկողմ հարաբերություններից մինչև ԵԱՏՄ շրջանակում ծրագրեր։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (145)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Մեդվեդևը զրուցել են հեռախոսով
Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Նունե Սարգսյանին` Մարտի 8–ի կապակցությամբ
Դմիտրի Մեդվեդևը երբեմն խորոված ու աղցան է պատրաստում

Գլխավոր թեմաներ