00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջիկ սրճարանատերերը ժամանակ են խնդրում. ՀԷՑ–ը պնդում է` հոսանքազրկումն օրինական է

© Sputnik / Laura SarkisianМобильные кафе в Ереване
Мобильные кафе в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շարժական սրճարանների միության համահիմնադիրներից մեկի խոսքով` հավանաբար, ինչ-որ մեկն ուզում է շրջիկ սրճարանների բիզնեսն իր ձեռքի տակ վերցնել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. 47 սրճարանային կետ իր 120 աշխատողով պարապուրդի է մատնված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շարժական սրճարանների միության համահիմնադիրներից Արեն Մելիքյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ՝ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը, ինչից հետո առաջացել են կասկածներ, որ դրանք իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հոսանքազրկել է շարժական սրճարանները։

© Sputnik / Laura SarkisianՇարժական սրճարաններ Երևանում
Շրջիկ սրճարանատերերը ժամանակ են խնդրում. ՀԷՑ–ը պնդում է` հոսանքազրկումն օրինական է - Sputnik Արմենիա
Շարժական սրճարաններ Երևանում

«Առանց զգուշացնելու, առանց որևէ նկատողության դրանք հոսանքազրկելը շրջիկ առևտուրով զբաղվողներին ուղղակի փակուղի տանել է նշանակում։ Չհաշված այն, որ անսպասելի հոսանքազրկման հետևանքով փչացել են մթերքները։ Խնդիրն այն է, որ մենք միայն ՀԷՑ–ի հետ ենք կնքել պայմանագիր և քանի որ օրենսդրական դաշտը բաց է եղել, որևէ պատկան մարմնի ենթակայության ներքո չենք աշխատել։ Մյուս կողմից, ՀԷՑ–ը նախքան հոսանքազրկելը պարտավոր էր մեզ զգուշացնել»,–ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` այժմ շրջիկ առևտուր իրականացնողների համար փորձում են օրենսդրական նոր փաթեթ մշակել, սակայն մինչև այն կյանքի կոչվի` իրենք կտուժեն։ Մելիքյանի խոսքով` չգիտեն ինչ անել` աշխատանքից ազատե՞լ աշխատակիցներին, թե՞ սպասել մինչև օրենսդրական փոփոխությունները կլինեն և կսկսեն նորից աշխատել։ «Մենք ուզում ենք խնդրել, որպեսզի մեզ թույլ տան շարունակել աշխատել` մինչև օրենսդրական փաթեթը պատրաստ լինի։ Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա են անում»,–ասաց նա` հավելելով, որ, հավանաբար, ինչ-որ մեկը որոշել է այս բիզնեսն իր ձեռքի տակ վերցնել։

Sputnik զրույց - Արմեն Սարգսյան, Անի Խաչատրյան (14.03.19) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արդարացի՞ է օպերայի հարակից սրճարանների մի մասն ապամոնտաժելը. Ավագանու անդամների պատասխանը

Շարժական սրճարանների միության մեկ այլ համահիմնադիր Հրաչ Դավթյանի խոսքով էլ` իրենք հարկային դաշտում գրանցված են ու խիստ վերահսկողության ներքո են գործում։ Ըստ նրա` այն, որ Հայկ Մարությանը երեկ հայտարարել է, թե շրջիկ առևտրի կենտրոնների գոյությամբ մենք անցում ենք կատարում 90–ականներ, այնքան էլ այդպես չէ։ Դավթյանի խոսքով` աշխարհի առաջատար մի շարք երկրներում կան շրջիկ սրճարաններ։ «Հեղափոխությունից հետո ասում էին, որ ամեն ինչ անելու են փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Ուզում եմ հասկանալ` սա՞ է ամեն ինչ անելը»,–ասաց նա։

ՀԷՑ–ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանի խոսքով էլ` իրենք ամեն ինչ օրենքի սահմաններում են արել։ «Որևէ անօրինական բան չի եղել. շարժական սրճարաններից որոշներն ունեցել են անվտանգության հետ կապված խնդիրներ, որոշներն էլ խնդիրներ են ունեցել օրինական էլեկտրասպառման հետ։ Ստացվում է` մի դեպքում անվտանգությունն ապահովված չի եղել, մյուս դեպքում` պայմանագրերի ժամկետներն են լրացած եղել»,–ասաց Սարջանյանը։

Նա հայտնեց նաև, որ քաղաքապետարանի ցուցումով իրենց իրականացրած ստուգումների արդյունքում շարժական սրճարանների գրեթե մեծ մասում խնդիրներ են հայտնաբերվել, ինչի համար էլ հոսանքազրկել են։ Սարջանյանը, սակայն, տեղեկացրեց նաև, որ այն շարժական սրճարանները, որոնք օրինական են գործել և խախտումներ չեն հայտնաբերվել, շարունակում են աշխատել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ թույլ չեն տալու, որ նոր կրպակներ ստեղծվեն՝ այն էլ ավտոկայանատեղիներում: Նրա խոսքով` իրենք քաղաքը տանում են առաջ, այլ ոչ թե հետ՝ 90-ականներ, որ ով, որտեղ, ինչ ուզում դնում էր և սկսում էր վաճառել։

Լրահոս
0