00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերապրողների ժառանգների պարտքն է համախմբվել և կերտել զարգացող Հայաստան.ՀՀ նախագահի ուղերձը

© Photo : press office of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում (28 փետրվարի, 2019թ). Երևան
Նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում  (28 փետրվարի, 2019թ). Երևան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Հայոց ցեղասպանության տարելիցին հղած իր ուղերձում։

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է»,–ասված է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանի դիտարկմամբ` Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները:

«Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճիրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով:

Ապրիլի 24 - Sputnik Արմենիա
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը»,–ասում է ՀՀ նախագահը:

Նա ընդգծում է, որ գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև, միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:

«Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»,–ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

Լրահոս
0