00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը

© Sputnik / Armenuhi MkhoyanВ Ширакской области почтили память жертв Геноцида армян (24 апреля 2019). Гюмри
В Ширакской области почтили память жертв Геноцида армян (24 апреля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև Շիրակում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր հիշատակի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում: Ապա` Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները շարունակվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Շիրակում
Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը  - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Շիրակում

Հուշակոթողին ծաղիկներ դրեցին ու 1 րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգեցին նաև Գյումրու կայազորի զինվորները, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարներն ու սպայական անձնակազմը, ինչպես նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը:

Сотрудники посольства России в Армении во главе с послом Сергеем Копыркиным в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Ավելի ուշ Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվեցին Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է «Ջարդի ձոր» անվամբ:

«20-րդ դարասկզբի ողբերգությունից դասեր պետք է քաղել և ամեն ինչ անել, որ մեզ հետ այլևս նման ոճիր չիրագործվի: Իսկ մենք դա պետք է անենք հզոր հայրենիք կառուցելով: Մեր թշնամիների քթի տակ մենք պետք է ստեղծենք ուժեղ, կայուն, բարեկեցիկ պետություն, որտեղ կշարունակի ապրել, արարել, ստեղծագործել հայ մարդը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնին
Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը  - Sputnik Արմենիա
ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնին

Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ պատմեց, որ իր նախնիները` մայրական կողմից Մուշից են, իսկ հայրական կողմից` Կարսից: «Պապս ծնողների ձեռքը  բռնած փախել է: Ալեքպոլի որբանոցում ավելի ուշ նրան հաջողվում է գտնել քրոջն ու երկու եղբայրներին: Սա  պատմություն է, որը մոռանալ հնարավոր չէ»,–ասաց Բալասանյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Շիրակում
Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը  - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Շիրակում

Ամեն տարի Հերհերի ձոր են գալիս նաև  նրանք, ում հարազատները  զոհվել են հենց Հերհերի ձորում: Հովհաննես Սարգսյանը Հերհեր էր եկել իր հարազատների լուսանկարով. Սարիղամիշից գաղթած Գևորգն ու  եղբայրը` Հուսիկը, 1920 թվականին փորձել են Ալեքպոլ մտած թուրքերից պաշտպանել համագյուղացիներին, սակայն թուրքերը, երկուսին կապելով ձիուց և բերելով Հերհերի ձոր, այրել են:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարները
Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը  - Sputnik Արմենիա
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարները

Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

Լրահոս
0