08:41 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.32
  • GBP618.26
  • EUR531.95
  • RUB7.48
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

© Sputnik / Stringer
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25301

Լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ծիծեռնակաբերդ եկած Սերժ Սարգսյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդ էր այցելել կրտսեր թոռնիկի ձեռքը բռնած։ Նրան ուղեկցում էր նաև ՀՀԿ ղեկավար կազմը։

Երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Նա անպատասխան թողեց լրագրողների բազմաթիվ հարցերը, թեև Ծիծեռնակաբերդում աշխատող լրատվամիջոցները երրորդ նախագահին հարցադրումներ ուղղելով ուղեկցեցին մինչև ավտոմեքենա նստելը։

Փոխարենը լրագրողների որոշ հարցերին պատասխանեց ՀՀ Աժ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե երբ կխոսի Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, և նա կխոսի»։ Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ երբ է այդ ժամանակը։ ԱԺ նախկին խոսնակն արձագանքեց. « Մեզ համար ամեն օր է ժամանակը»։

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե հայ–թուրքական արձանագրությունները ձախողվել են` հավելելով, որ Թուրքիայի հետ հարաբերույունների կարգավորման հարցն այսօր էլ արդիական է։

Ըստ թեմայի

«Մոդայից հետ եմ ընկել». Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀԿ անդամագրվելու դիմած երիտասարդներին
Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասները. Միրզոյանը հիշել է անցած տարվա պատմությունը
Սերժ Սարգսյանը խոսելու է. Աշոտյան
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 23. Սերժ Սարգսյանի հրաժարականից մինչև գերմանական գարեջրի օր
Բադալյան. «Սերժ Սարգսյանը ստեղծել էր քաղաքական մի իրականություն ու սկսել էր հավատալ դրան»
Մեկ տարի անց. ինչու էր սխալ Սերժ Սարգսյանն ու ինչու` ճիշտ Փաշինյանը
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ