00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը Լևոն Արոնյանի համար համակարգիչ կգնի

© Photo : Lennart Ootes / Altibox Norway ChessПартия Левон Аронян Вишванатан Ананд в турнире Altibox Norway Chess 2018 (29 мая 2018). Ставангер, Норвегия
Партия Левон Аронян Вишванатан Ананд в турнире Altibox Norway Chess 2018 (29 мая 2018). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն այս տարի պատրաստվում է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, բայց դրա համար հզոր համակարգիչ է պետք նրան։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Լևոն Արոնյանը։ Դրա համար նրան անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել, բայց, պարզվում է Արոնյանը զրկված է համապատասխան պայմաններից։

Левон Аронян во время партии с Магнусом Карлсеном на турнире Altibox Norway Chess 2018 (30 мая 2018). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա
Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

Այս մասին նշված է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման մեջ։ Որոշման նախագծում բառացիորեն ասված է. «Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ: Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից»:

Այս խնդիրը լուծելու և Արոնյանին մրցմանը նախապատրաստվելու համար նոր համակարգչով ապահովելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Այդ գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ կազմակերպչական բոլոր հարցերը լուծելու համար։

«Թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Լևոն Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն»,– ասված է կառավարության նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում։

Նշենք, որ որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։

Լրահոս
0