00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սեփական» դեսպանատներ այլևս չեն լինի. Փաշինյանը պահանջեց պարզել որոշ հարցեր

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян провел совещание с главами финансового блока Правительства (25 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян провел совещание с главами финансового блока Правительства (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտգործնախարարը խոսեց դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսերը բյուջեում ներառելու մասին, իսկ ՀՀ վարչապետը հիշեց, որ դեսպանատների հետ կապված տարօրինակ իրավիճակին բախվել է դեռ պատգամավորական գործունեության ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու դեսպանատների ծախսերն այս տարի ավելացել են 347 522 400 դրամով կամ 714 300 դոլարով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` նշելով, որ սրանք այն ծախսերն են, որոնք նախկինում չեն կատարվել և հետևաբար բյուջեում ներառված չեն եղել։ Բայց այժմ արդեն դրանք բյուջեում ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Микаел Минасян с кардиналами католической церкви - Sputnik Արմենիա
«Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն». Մինասյանը շնորհավորել է նոր դեսպանին

«Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը հրաժարվել են աշխատավարձերից ու այլ ծախսերից։ Այսօր մենք պետականացնում ենք դիվանագիտական ծառայությունը, որը պետական ծառայություն է»,– ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս իրավիճակին ինքը նախկինում բախվել է պատգամավորական գործունեության ընթացքում տարեկան բյուջեի հաստատման ժամանակ։

«Եվ պետք է խոստովանել, որ դա բավական տարօրինակ իրավիճակ է։ Այնպիսի տպավորություն է, որ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ։ Այսինքն` դեսպանատներ, որտեղ գույքն ու ամեն ինչը պատկանում է կոնկրետ մի մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից։ Սա շատ տարօրինակ է` անկախ նրանից, թե ով է դեսպանը։ Եվ բազմաթիվ հարցեր են ծագում, որոնց պատասխանները գտնելն այսօր օրակարգային է ՀՀ համար»,– ասաց վարչապետը։

Կառավարության նիստում անուններ ու փաստեր չնշվեցին, փոխարենը դրանց մասին ասված է ՀՀ կառավարության նիստում ներկայացված համապատասխան որոշման նախագծում։

Նախագծից պարզ է դառնում, որ խոսքը մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների մասին է, որոնք նախկինում իրենց առաջարկությամբ հրաժարվել են հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։

Իսկ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաև Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։

Լրահոս
0