07:20 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Նիկոլ Փաշինյանը Մերջավան գյուղում բացված գործարանում

Նիկոլ Փաշինյանի տեսած գործարանը ֆեյք չէր. նախարարը հատուկ ճշտել է

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69020

Հայկական արտադրության առաջին հեռուստացույցը հայաստանյան շուկայում կհայտնվի մեկ ամսից։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Արմավիրում 2018թ–ին բացված կենցաղային տեխնիկայի «Այ Էմ Ջի գրուփ» գործարանն արդեն սկսում է արտադրությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` կառավարությանն առաջարկելով մաքսատուրքից ազատել արտադրության համար Հայաստան ներկրվող տեխնոլոգիական սարքավորումներն ու տեխնիկայի բաղկացուցիչ մասերը։

Նախարարի զեկույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մամուլում այս գործարանի մասին հրապարակումներ եղան, որ այն «ֆեյք էր»։ Գնացինք, բացեցինք ու չաշխատեց»,– ասաց վարչապետը։

Խաչատրյանը վստահեցրեց, որ գործարանն իրականում ֆեյք չէ։

«Ուզում եմ հատուկ նշել, որ լրացուցիչ հարցում ենք կատարել։ Մի քիչ ուշացել են պլանները, բայց աշխատակիցները վերապատրաստված են։ Առաջին խմբաքանակը, որ սպասվում է արդեն Փոթիից Երևան ճանապարհին է»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ տեխնիկայի առաջին խմբաքանակը մեկ ամսվա ընթացքում կարտադրվի ու կներկայացվի շուկա։

«Այսինքն` հիմա հայկական արտադրության հեռուստացույց լինելո՞ւ է, հա՞»,– ճշտեց վարչապետ Փաշինյանը։ Ի պատասխան նախարարը վստահեցրեց, որ ծրագիրն իրոք լուրջ է ու իրական։

Հիշեցնենք` «Այ Էմ Ջի գրուփ» գործարանը Հայաստանում իրականացնելու է չինական արտադրության հեռուստացույցների, օդորակիչների ու այլ կենցաղային տեխնիկայի մասերի միացման ու հավաքման աշխատանքներ։

Գործունեության ընթացքում գործարանի սեփականատերերը խոստացել են 4.9 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում անել, տարեկան արտադրել 90 000 միավոր տեխնիկա, մի մասն արտահանել երրորդ երկրներ, մյուս մասը` վաճառել ներքին շուկայում։

Ըստ թեմայի

«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան
«Վալլեքսը» երկարաձգեց Ալավերդու գործարանի աշխատակիցների պայմանագրերը դադարեցնելու ժամկետը
Երևանում պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարան է բացվել. ներկա է եղել նաև Փաշինյանը
Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ