00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 26. Չեռնոբիլի աղետից մինչև ռուս-թուրքական պատերազմ ու Լեո

© Sputnik / Andranik GhazaryanԱպրիլի 26
Ապրիլի 26 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր ժամանակներում ապրիլի 26-ին տեղի ունեցած իրադարձությունների շարքում ուշադրություն են գրավում Տաշքենդի ավերիչ երկրաշարժը և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը, որոնց ժամանակային միջակայքը 20 տարի է: Մի դեպքում բնական աղետի սարսափելի հետևանքները ԽՍՀՄ իշխանությունները հետևողականորեն թաքցրել են, մյուս դեպքում՝ ուղղակի լիարժեք չեն պատկերացրել: Հիմա մի փոքր ավելի մանրամասն:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սկսենք նրանից, որ այսօր՝ ապրիլի 26-ին, հայրենի սահմանապահները՝ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ուժերը, տոնում են իրենց մասնագիտական օրը: Այո, ապրիլի 26-ը ՀՀ Սահմանապահի օրն է, ի նշանավորումն 1994 թվականի այս օրը «ՀՀ պետական սահմանի մասին օրենքի» նախագիծը ներկայացնելու: Միանում ենք մեր սահմանապահներին ուղղված շնորհավորանքներին և բարեմաղթանքներին:

Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության միջազգային օրն է, որը նշվում է 2001 թվականից սկսած: Օրը հռչակվել է «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» (ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն) որոշմամբ: Ապրիլի 26-ն, իհարկե, պատահական չէ ընտրվել. 1970 թվականի հենց այդ օրն է ուժի մեջ մտել «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» հիմնադրման մասին միջազգային կոնվենցիան:

Житель города Мегри Микаэл Цатрян - Sputnik Արմենիա
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

Ինչ խոսք, 1828 թվականի ապրիլի 26-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը (1828-29թթ.) պատմական խոշոր իրադարձություն է, որին ակտիվորեն մասնակցել են հազարավոր հայ կամավորականներ՝ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանում ձևավորված ջոկատներով: Այս պատմական իրադարձությունը լրացնում է 1828-ին ավարտված ռուս-պարսկական երկրորդ պատերազմն (1826-28թթ) ու դրա արդյունքները՝ հայության հետագա ճակատագրի վրա ունեցած շրջադարձային նշանակությամբ ու հետևանքներով: 

Ռուսական զորքը` հանրահայտ զորավար Իվան Պասկևիչի գլխավորությամբ, որը նախորդ պատերազմում Երևանի բերդի գրավման համար «Երևանի կոմս» տիտղոսն էր ստացել, ռուս-թուրքական այս պատերազմի ընթացքում գրավում է Կարսը:

Այս պատերազմի ընթացքում ռուսական բանակը` հայ կամավորականների գործուն աջակցությամբ, իհարկե, գրավում է նաև Կարինը (Էրզրում): Ի դեպ, այդ ժամանակ է, որ Պասկևիչի գլխավորած բանակ է այցելել Ա.Ս. Պուշկինը, որ հետո ամփոփել է տեսածը «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գրքում:

Պատերազմի ընթացքում ազատագրվել են նաև Բայազետը, Արդահանը, Ալաշկերտը: Չնայած այդ ամենին, պատերազմից հետո միայն Արևելյան Հայաստանի մի փոքր հատված է անցել Ռուսական կայսրությանը՝ միանալով ավելի վաղ Պարսկաստանից գրավված հատվածներին, իսկ Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերը, ըստ պայմանավորվածության, հետո հետ են քաշվել: Ալաշկերտից, Մուշից և Արևմտյան Հայաստանի այլ բնակավայրերից տեղի է ունենում բնիկ հայության խոշոր գաղթ դեպի Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմ անցած մաս, շատերը հաստատվում են ներկայիս Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի տարածք:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
«Քարե» ուկրաինացին` հայկական ատոմակայանի կառուցողը և Չեռնոբիլի վետերանը

Ավելի մոտ ժամանակների իրադարձություններից հարկ է հիշատակել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի 1966 թվականի երկրաշարժը, որ տեղի է ունեցել ապրիլի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան 5:23-ին, ըստ հետազոտողների, էպիկենտրոնում ունեցել է 8-9 բալ ուժգնություն և 5,2 մագնիտուդ (Ռիխտերի սանդղակով), իսկ ուժեղ ցնցումները տևել են 10-12 վայրկյան: Ուզբեկական ԽՍՀ մայրաքաղաքի կենտրոնը դրա հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է: Այնուհանդերձ, երկրաշարժի իրական հետևանքների, զոհերի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չկան: Խորհրդային պետությունը արագ է արձագանքել կատարվածին և տարիներ անց արդեն Տաշքենդը ներկայացել է լիովին վերակառուցված տեսքով:

Դրանից ուղիղ 20 տարի անց՝ 1986 թվականի ապրիլի լույս 26-ի գիշերն է տեղի ունեցել ժամանակակից քաղաքակրթության ամենից խոշոր տեխնածին աղետներից մեկը՝ Ուկրաինայի Չեռնոբիլ և Պրիպյատ քաղաքների մոտ տեղակայված Վ.Ի Լենինի անվան Չեռնոբիլյան ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթարը:

Այս սոսկալի աղետի հետևանքները զգալի են մինչ օրս: Միջուկային աղետի դաժան հուշարձան են դարձել ամայացած, «մեռած» ուկրաինական մերձակա բնակավայրերը: Այն ժամանակ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են տասնյակ ու տասնյակ հազարավոր քաղաքացիներ, կամավորներ, որոնցից շատերը ճառագայթահարվել են:

Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացմանը մասնակցել է նաև Հայաստանի ավելի քան 3000 քաղաքացի, որոնցից մոտ 400-ը անցած 30 տարվա ընթացքում մահացել են՝ հիմնականում ճառագայթահարման հետևանքով ստացած հիվանդություններից, իսկ մոտ 2000 հայրենակից էլ մասնագիտացված մշտական բժշկական հսկողության կարիք ունեն:

Ապրիլի 25 - Sputnik Արմենիա
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 25. «Պորշից» մինչև մալարիա, Ժիրինովսկուց մինչև Գուսան Աշոտ

Բայց բավական է աղետների մասին: Ապրիլի 26-ին, օրինակ, ծնվել է Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսը (մ.թ. 121-180թթ.)։ 162-166 թվականներին տեղի ունեցած հռոմապարթևական պատերազմում հաղթանակ տանելուց հետո կնքված համաձայնության կետերից մեկն էլ եղել է Հայաստանի անկախության ճանաչումը, թերևս հասկանալի է՝ Հռոմի «հովանու ներքո»: Մարկոս Ավրելիոսը հայտնի է նաև

իր փիլիսոփայական երկասիրությամբ, որ ամփոփված են հունարեն շարադրված նրա «Խորհրդածություններ» գրքում:

Արցախի Քարին տակ գյուղում 1860 թվականի ապրիլի 26-ին է ծնվել հայտնի հայ պատմաբան, գրող, հրապարակախոս Առաքել Բաբախանյանը՝ Լեոն (1860-1932):

Լեոն թողել է գրական ու գիտական մեծ ժառանգություն՝ «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, «Հայկական տպագրություն», «Հովսեփ կաթողիկոս Արղության», «Գրիգոր Արծրունի», «Սուրբ Մեսրոպ», «Հայոց հարցը», «Հայ գրքի տոնը», «Վանի թագավորությունը», «Հայոց հարցի վավերագրերը», «Անի» աշխատությունները և բազմաթիվ հոդվածներ, պատմվածքներ:

Սկանդալ` Թբիլիսիի և Բաքվի միջև. Ադրբեջանը փակել է վրացական վանք տանող ճանապարհը

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը:

Լրահոս
0