14:09 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Արթուր Վանեցյան

Մեր երկրի սահմանների հսկողությունն ամուր է և հուսալի. Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Սահմանապահ զորքերի տոնի առթիվ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն են այցելել Նիկոլ Փաշինյանը, Վալերիյ Օսիպյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Այս մասին այսօր, Սահմանապահ զորքերի օրվա առիթով ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է:

Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- ասաց նա:

Մասնագիտական տոնի օրը ԱԱԾ տնօրենը նաև երախտագիտության խոսք ասաց բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ` ՌԴ գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ համագործակցում են մեր սահմանապահները:

Նշենք, որ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ թեմայի

Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին
Պետությունը կսուբսիդավորի գյուղացիների վարկերը. սահմանապահ գյուղերը կազատվեն տոկոսներից
Թշնամու աչքի առաջ. սահմանապահ Մովսեսի երեխաներն ու հոգևորականները ֆուտբոլ են խաղում
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ