14:08 23 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյան

«Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

ՀՀ վարչապետն անդրադարձավ արդարադատությունից թաքնված նախկին պաշտոնյաների մասին հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները, և բոլորը հավասար են օրենքի առաջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով մի շարք աղմկահարույց գործերի մասին հարցերին։

Արամ Հարությունյանի ու Միհրան Պողոսյանի` Հայաստանից հեռանալու մասին հարցին վարչապետը պատասխանեց, որ նրանք կարողացել են հեռանալ` օգտվելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից։

«Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պիտի ասեիք` բա ո՞ւր մնաց օրենքը, ո՞ւր մնաց օրինականությունը, ո՞ւր մնաց օրենքի գերակայությունը։ Բայց ո՞ւր պիտի փախնեն. երկրագունդը փոքր է»,– ասաց Փաշինյանը։

Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հնարավոր ավարտի մասին լրագրողների բազմաթիվ հարցադրումներին վարչապետը հրաժարվեց պատասխանել` ասելով. ««Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է նրան ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու հարցերով։

ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել է 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, ապա ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին  հայտարարել էր, որ նրան մեղադրանք է ներկայացվել կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով։

Ըստ թեմայի

Միհրան Պողոսյանն առաջարկում է իրեն հարցաքննել տեսակապով. ի՞նչ է պատասխանել ՀՔԾ–ն
Միհրան Պողոսյանին ՀՀ տեղափոխելու համար փաստաթղթերը ներկայացվել են ՌԴ իրավապահներին
Որտե՞ղ են հայտնաբերել ու ձերբակալել հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին. տեսանյութ

Գլխավոր թեմաներ