03:11 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը

Կառավարությունը փորձում է նվազեցնել դեղերի գները. Փաշինյանի հանձնարարականը

© Photo: official site of the Prime ministger of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
125 0 0

ՀՀ վարչապետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ուսումնասիրել դեղերի գների վրա ազդող գործոններն ու զեկուցել արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու լուծման հնարավորությունները: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից, ոլորտի պատասխանատուների ու շուկայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենք ահազանգեր են ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:

«Մեր քննարկումների նպատակն է, որ դեղերի գները շուկայում նվազեն: Մեր գործողությունների նպատակը պետք է լինի դեղերի գների նվազումը, բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է քննարկման հարթակ ձևավորել և որոշ ժամանակ անց իրեն զեկուցել քննարկումների արդյունքների մասին:

Ըստ թեմայի

Թորոսյան. «Դեղերի գները կիջնեն, բժիշկները արժանապատիվ կվարձատրվեն»
Քիմիաթերապիայի դեղեր ներկրելու իրավունք ունեն միայն օլիգարխները. Զոհրաբյան
Ե՞րբ դեղերը կէժանանան Հայաստանում. պատասխանում է առողջապահության նախարարը
Զաքարյան․ «ՀՀ–ում դեղերի գինն ավելի թանկ է, քանի որ 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում»
թեգերը:
Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ