04:23 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Шествие к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн

Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր. գործուղման մեկնող պաշտոնյաները հիշում են 2018թ–ի դեպքերը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
271 0 0

Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանն օդանավակայանից տեսաուղերձով շնորհավորել են ՀՀ «պատվավոր քաղաքացիներին»։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. 2018թ–ի ապրիլի 27-ին նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի ու այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրանք արտասահմանյան երկրներից մեկի օդանավակայանից ուղիղ եթերում տեսաուղերձ են հղել ՀՀ քաղաքացիներին` Քաղաքացու օրվա կապակցությամբ ու միաժամանակ վերհիշել 1 տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձությունները։

«1 տարի առաջ այս օրը պետք է տեղի ունենային բանակցությունները Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև, որոնք այդպես էլ տեղի չունեցան։ Թե ինչ եղավ հետո, դուք արդեն գիտեք», – ասաց Սիմոնյանը։ Արսեն Թորոսյանն էլ ավելացրեց. «Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»։

«Այսօր լինելով գործուղման մեջ, չէինք կարող չկիսել այն ուրախությունը, որ տիրում է ու թևածում է Հայաստանում։ Բոլորիդ շնորհավորում եմ առաջին անգամ տոնվող Քաղաքացու օրվա կապակցությամբ»,– ասաց Թորոսյանը` բարձր տրամադրություն ու նոր հաղթանակներ մաղթելով հայ ժողովրդին։

2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։

Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին:

Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։

 

Ըստ թեմայի

Որտեղ և ինչ միջոցառումներ են տեղի ունենալու «Քաղաքացու օրվա» կապակցությամբ
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին
«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին». Նաիրա Զոհրաբյանը` Քաղաքացու օրվա մասին
«Դուխով» տոն Հայաստանում կամ ի՞նչ են մտածում երևանցիները Քաղաքացու օրվա մասին
թեգերը:
Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ