01:53 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Կազմակերպությունից թերթին ասել են, որ նոր ներդրումային ծրագիր է, որի միջոցով ուզում են գլխաքանակ ավելացնել։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան:

«Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրման», «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»,–գրում է թերթը:

Մովսիսյանը չի հրապարակել «գործընկերոջ» անունը, նշելով, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու. «Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»,–թերթին ասել է Մովսիսյանը։

Ըստ թեմայի

ՀՀԿ-ից հեռացածները վերադառնում են, բայց առանց քարտուղարուհու ու վարորդի. «Հրապարակ»
Նախագահը ստորագրեց ՀՀԿ–ի օրենքը, որի դեմ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հանրահավաք էր հրավիրել
Վայոց Ձորում փոխմարզպետի և ԲՀԿ–ական պատգամավորի կռիվն ավելի խոր արմատներ ունի՞
թեգերը:
Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Գլխավոր թեմաներ