00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանին

© Sputnik / Asatur YesayantsСпикер парламента Арарат Мирзоян наблюдает за выступлением руководителя фракции "Процветающая Армения" Гагика Царукяна на заседании парламента (15 января 2019). Еревaн
Спикер парламента Арарат Мирзоян наблюдает за выступлением руководителя фракции Процветающая Армения Гагика Царукяна на заседании парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և այդ մասին հայտնել Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր հնչեցրած հայտարարությունները Ազգային ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,– գրել է Միրզոյանը։

Նրա խոսքով` խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, Միրզոյանին ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։

«Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»,– նշել է ԱԺ նախագահը։

Միրզոյանը մեջբերել է նաև «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, համաձայն որի` պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի». Ծառուկյանը` իրեն մանդատից զրկելու մասին

«Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով։ Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով` ընդհակառակը՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով։

«Ավելին՝ կարծում եմ, որ որևէ կոնկրետ անձով կամ դերակատարով չպայմանավորված և բացառապես ինստիտուցիոնալ այս մոտեցումը ուղենիշ պետք է լինի առաջիկա իրավաստեղծ գործընթացների համար՝ իր զարգացումը և իրավական հստակեցումը գտնելով համապատասխան օրենքներում»,– եզրափակել է Ազգային ժողովի նախագահը։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սաղ նախանձում, տրաքվում են». Ծառուկյանը խոստովանեց` քանի բիզնես ունի իրականում

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Սահակյանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Սուրեն Սահակյանն իր պահանջը հիմնավորում է Գագիկ Ծառուկյանի վերջին մի քանի հարցազրույցներում հնչեցրած հայտարարություններով։ Խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները, ըստ Սահակյանի, պետք է դադարեցվեն: «Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ»,- նշվում է «Քաղաքացու որոշում» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Լրահոս
0