10:39 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կաշառք

Շենք կառուցելու թույլտվություն տալու համար պաշտոնատար անձը խոշոր կաշառք է վերցրել. ՊԵԿ

CC BY 2.0 / Hloom Templates / Human Hands Exchanging Money
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13110

Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Երևանում բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվության համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ խոշոր չափի կաշառք է վերցրել։

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2019 թվականի մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ:

Ըստ թեմայի

Գյումրու դպրոցի տնօրենը մոտ 1 մլն դրամ կաշառք է վերցրել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Գլխավոր թեմաներ