04:51 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում

Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում. «Գինու օրերը»` կարևոր բրենդ. տեսանյութ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)
459 0 0

Sputnik Արմենիա ռադիոկայանի մեկնաբան Հովհաննես Շողիկյանը վարչապետին բաժակ նվիրեց` այսպիսով հեշտացնելով նրա` գինի վայելելու հնարավորությունը։ Վարչապետը սիրով ընդունեց այն։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Երևանում ընթացող «Գինու օրեր» փառատոնին երեկոյան մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։

Այս մասին վարչապետը տեղեկացրեց Facebook-ի իր ուղիղ հեռարձակման միջոցով` հավելելով, որ ուզում էր այստեղ տիրող խելահեղ մթնոլորտը փոխանցել իր հետևորդներին։

«Կարծում էինք, որ ուշ ենք իջել «Գինու փառատոնն» ավարտված կլինի, բայց այստեղ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ու աննկարագրելի մթնոլորտ է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս տարի արդեն փառատոնը հասել է մինչև Մոսկովյան փողոց։

Նրանց հայտնվելու պես Սարյան փողոցում միջոցառումն էլ ավելի մեծ թափ ստացավ, մարդիկ սկսեցին հավաքվել վարչապետի շուրջ և լուսանկարվել նրա հետ։

Sputnik Արմենիա ռադիոկայանի մեկնաբան Հովհաննես Շողիկյանը վարչապետին բաժակ նվիրեց` այսպիսով հեշտացնելով նրա` գինի վայելելու հնարավորությունը։ Վարչապետը սիրով ընդունեց այն։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил YereWine на улице Сарьяна (3 мая 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում

««Գինու օրերը» դարձել են մեր երկրի կարևորագույն բրենդներից մեկը։ Արտերկրում, ով լսում է և այս օրերին չի եղել այստեղ, հաջորդ տարի պլանավորեք, որ գաք»,–ասաց ՀՀ վարչապետն` ուրախությամբ փաստելով, որ այս տարի է «Գինու փառատոնին» բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ են մասնակցում։

Հիշեցնենք, որ Երևանի Պուշկին, Թումանյան և Սարյան փողոցները մայիսի 3–ին և 4–ին փակ են։ Այստեղ նշում են «Գինու օրերը»։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները հնարավորություն ունեն միասին վայելելու հայկական գինու ավելի քան 200 տեսակ։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Винные дни  (3 мая 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)

Ըստ թեմայի

Ջազ և ժպիտներ «Գինու օրերում». Երևանում կարելի է համտեսել ավելի քան 200 տեսակ գինի
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երևան

Գլխավոր թեմաներ