00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգ կա, բայց ամեն ինչ վերահսկելի է. ԱԻՆ–ը` սպասվող հեղեղումների մասին

© Sputnik / Aram NersesyanВодоем у города Масис
Водоем у города Масис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել «պիկնիկներ» կազմակերպելիս, հատկապես` գետերի ափամերձ մասերում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի տարածքում մի շարք գետերի ջրի մակարդակի բարձրացումը` սարերում ձնհալի և կանխատեսվող առատ տեղումների ֆոնին կարող է հանգեցնել վարարումների և ջրածածկումների։ Հետևանքները կանխելու նպատակով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մոնիտորինգ է իրականացնում առանձին վայրերում և նախազգուշացնում համապատասխան մարմիններին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն, գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Сильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եղանակը վատանում է. Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ, սողանքներ և քարաթափումներ

ԱԻՆ–ի կանխատեսումների համաձայն` Հայաստանի խոշոր գետերի ավազաններում սպասվում են հեղեղումներ։ Մասնավորապես` մայիսի 4-5-ը Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

«Եղանակի ակտիվ տաքացման և սարերում ձնհալի ու տեղումների ֆոնին որոշակի վտանգներ կան։ Այդ ամենը հանգեցնում է գետերում ջրի մակարդակի բարձրացման», – ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` որոշ գետերում արդեն նկատվում է ջրի հոսքերի բարձրացում, որը դեռ չի հասել կրիտիկական մակարդակի։ Օրինակ`եթե դեռ երեկ Փամբակ գետում ջրի ելքը կազմել է 20,4 խորանարդ մետր վայրկյան (խմ/վ), ապա արդեն այսօր առավոտյան այն հասել է 24,3 խմ/վ։ Գաբրիելյանը նշում է, որ իրավիճակը ծայրահեղ չէ, քանի որ այդ գետում ջրի ելքի վտանգավոր մակարդակը կազմում է 58,5 խմ/վ։

Նույնատիպ պատկեր է Հրազդան գետի դեպքում։ Եթե երեկ գետում ջրի ելքը կազմել է 36,4 խմ/վ, ապա այսօր այն հասել է մինչև 53 խմ/վ։

«Բարձրացումը պայմանավորված է ակտիվ ձնհալով», – ասաց Գաբրիելյանը։

Անդրադառնալով ջրամբարներին`պաշտոնյան նշեց, որ նույն պատկերը նաև այստեղ է։ Օրինակ` 2018թ.–ին Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը կազմել է 346 միլիոն խմ, իսկ այս տարի այն 367 միլիոն խմ է։ Ջրի ընդհանուր ծավալը գնահատվում է 525 միլիոն խմ։

Затопленные улицы в Ереване (17.04.2019) - Sputnik Արմենիա
Երևանի փողոցները գետերի են վերածվել, կամ ջուրը մտնողն անձրևից չի վախենա. տեսանյութ

Գաբրիելյանի խոսքով` թվերը ցույց են տալիս, որ իրավիճակը կրիտիկական չէ և խուճապի առիթ չկա։

«Մեր առջև խնդիր է դրված տեղերում մոնիտորինգ իրականացնել։ Եթե մենք տեսնում ենք, որ իրավիճակը կրիտիկական է, ապա զգուշացնում ենք մարդկանց, որպեսզի այդ տարածքներում չլինեն», – ասաց Գաբրիելյանը։

Մյուս խնդիրն այն է, որ շատ գետերի հուները մաքրված չեն, իսկ ափապաշտպան պատերը դեռևս ամրացված չեն։ Եթե այդ գետերում ջրի մակարդակը բարձրանա, ապա դա կհանգեցնի ափամերձ տարածքների, բնակավայրերի ջրածածկման։

Գրեթե կրիտիկական սահմանի է հասել Երևանյան լիճը։ Այդ լճում ջրի կրիտիկական ծավալը կազմում է 5 միլիոն խմ, և այսօրվա դրությամբ այդ ցուցանիշն արդեն հասել է 4,8–ի։

Գաբերիելյանը նշեց, որ եթե Հրազդան գետից ելքերն ուժգնանան, հարկ կլինի ջուր թողնել Երևանյան լճից Արարատյան դաշտի ուղղությամբ։ Մարզային իշխանություններին զգուշացրել են այդ մասին։

Լրահոս
0