03:21 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ճապոնիան Հայաստանին 16 մլն դոլարի նվեր է հանձնել

Ճապոնիան Հայաստանին 16 մլն դոլարի նվեր է հանձնել. Ճապոնիայի դեսպանը խոսել է հայերեն

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23920

Հայաստանի փրկարարներին ճապոնական մասնագիտական տեխնիկայի հանձնման արարողությանը Հայաստանում Ճապոնիայի դեսպանը ելույթ ունեցավ հայերենով։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է եղել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ–ին տրամադրված փրկարարական տեխնիկայի հանձնման արարողությանը։

Премьер-министр Никол Пашинян во время церемония передачи спасательной техники МЧС Армении от правительства Японии (6 мая 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է եղել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ–ին տրամադրված փրկարարական տեխնիկայի հանձնման արարողությանը

«Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել աղետների կանխարգելման ոլորտին։ Սյունիքի, Լոռու , Շիրակի մարզերում առկա է ճանապարհային պայմաններին ու քաղաքային բնակավայրերին համապատասխան հրդեհային սարքավորումների պակաս։ Բացի այդ հակահրդեհային սարքավորումների մեծ մասը մաշված է ու անվտանգության առումով բավական թերի, ինչը խոչընդոտում է արագ հրդեհաշիջման աշխատանքներին և հանգեցնում վնասների մեծացմանը»,– պաշտոնական միջոցառմանը իր հայերեն լեզվով ելույթում ասաց ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Ճապոնիայի կառավարության տրամադրած տեխնիկական միջոցները ՀՀ ԱԻՆ ղեկավարության որոշմամբ տրամադրվելու են փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային ստորաբաժանումներին։

Ճապոնիայի կառավարության նվիրատվությունը կազմում են 40 հրշեջ և 10 ամենագնաց մեքենա` 16 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

«Հայ փրկարարը կարող է ոչ միայն փրկել իր համաքաղաքացիներին, այլև անհրաժեշտության դեպքում ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող այլ երկրների քաղաքացիներին` անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից»,– իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նաև շեշտեց, որ հայ փրկարարներն արդեն մի քանի ամիս հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում` փրկելով բազմաթիվ կյանքեր։

Պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան հյուրերը մոտիկից ծանոթացան փրկարարական տեխնիկային` ուսումնասիրելով դրանց կառուցվածքն ու գործառնական առանձնահատկությունները։

թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ֆելիքս Ցոլակյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ