19:59 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Կառավարության նիստ.արխիվային լուսանկար

Սուպերվարչապետ չի լինի, բայց Նապոլեոն նախարարներ կլինեն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
83 0 0

Խորհրդարանն ավարտեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն քվեարկության կդրվի վաղն առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանում սուպերվարչապետություն չի լինելու։ Այսօր ԱԺ ամբիոնից Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրվելը ժողովրդի մոտ ունեցած իր վստահությամբ արդեն վարչապետ էր։ Բայց էլի եմ կրկնում, սուպերվարչապետական այն համակարգը, որ գոյություն ունի, այդ տեսքով չի մնալու, փոխվելու է, և այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ է ասել»,- ասաց Սիմոնյանը։

Կառավարության կառուցվածքի փոփոխության մեջ սակայն, ընդդիմադիր պատգամավորներին անհանգստացնում էր ոչ միայն ուժային կառույցների միանձնյա վերահսկող սուպերվարչապետի, այլև մի քանի ոլորտներ ղեկավարող սուպերնախարարների առկայությունը։

«Հայաստանում նապոլեոններ չկան։ Մեր նախարարություններում էլ բոնապարտներ չկան, որ իմանան ամեն ինչ բոլոր ոլորտներից։ Անցյալում մենք դառը փորձ ունեցել ենք սուպերնախարարությունների ու շատ լավ գիտենք, որ դրանք դառնում են պետություն պետության մեջ, դառնում են մահակ, ինչի նպատակը, մեր լիբերալ իշխանությունը, կարծում եմ, չունի»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա գործընկեր Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, որ ներկայացված կառուցվածքով ու մի շարք ոլորտային նախարարությունների բացակայությամբ, կառավարությունը «չի աշխատելու և չի իրականացնելու իր առջև դրված ծրագրերը»։

Այս մտքի հետ չհամաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հայտարարելով, որ կառավարությունն իր առաքելությունը չի ձախողել ու չի ձախողի։

Ինչ վերաբերում է նախարարությունների օպտիմալացմանը, պատգամավորի համոզմամբ` «գյուղատնտեսությունն ավելի լավ է լինի էկոնոմիկայի նախարարության կազմում, բայց գյուղզարգացման ծրագրեր իրականացնի, քան լինի առանձին ու միայն տուկի թել բաժանելով զբաղվի»։

Խորհրդարանն այսպիսով ավարտեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն քվեարկության կդրվի վաղն առավոտյան։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Սերժ Սարգսյանի մտցրած կառավարման «սուպերվարչապետական» համակարգի հետևողական քննադատողներից մեկն էր։

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)

Ըստ թեմայի

Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար
Ծառուկյանին նախանձում են. ԲՀԿ առաջնորդը մանդատը վայր չի դնի
Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ