00:41 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Президент Серж Саргсян награжденает медалью За заслуги перед Отечеством 1-й степени Левона Саргсяна

Սերժ Սարգսյանի եղբոր գույքը կմնա կալանքի տակ

© Photo: official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Դատախազի միջնորդությամբ այս բողոքը քննվում էր դռնփակ, սակայն որոշման հրապարակումը տեղի է ունեցել դռնբաց:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժեց Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Դատախազի միջնորդությամբ այս բողոքը քննվում էր դռնփակ, սակայն որոշման հրապարակումը տեղի է ունեցել դռնբաց:

Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։ Այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները:

Ըստ թեմայի

Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին
Դատախազությունը պատասխանեց Արցախի նախագահների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին
Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ