22:14 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
«Սանիթեք»

«Սանիթեքն» իր աշխատակիցներին հասանելիք գումարը չի վճարել. գործին «խառնվել» է ՄԻՊ–ը

© Photo : press office of Sanitek
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքից։

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին` իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։

«Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը։ Իսկ, ահա, երկու այլ քաղաքացու դեպքում էլ ընկերությունն արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը չի վճարել»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ՄԻՊ–ը գրություններ է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։

Ըստ թեմայի

Աղբահանությունը «Սանիթեքի» ձեռքից կվերցնե՞ն
«Սանիթեքի» ղեկավարն ասել է` երբ կլուծվի Երևանում աղբահանության խնդիրը
«Սանիթեքի» տեխնիկան ձնամաքրման համար բավարար չէ. լրացուցիչ ուժեր կներգրավվեն
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ