14:32 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
«Անմահ գնդի» երթը Երևանում

«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81150

Երթին մասնակցում են հարյուրավոր մարդիկ` երևանցիներ, այլ քաղաքների բնակիչներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Երևանում ընթանում է «Անմահ գնդի» երթը։ Այս տարի ավելի շատ մարդ է մասնակցում, քան երբևէ։

Участники акции Бессмертный полк (9 мая 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Անմահ գնդի» երթը Երևանում

Երթը սկսվել է Ազատության հրապարակից. մարդիկ Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև արցախյան պատերազմի մասնակիցների դիմանկարները ձեռքերին քայլում են Երևանի գլխավոր պողոտայով։ Երթին մասնակցում են բազմաթիվ երևանցիներ, մարզերի բնակիչներ, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Երթին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր ձեռքում պահել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի (Ամիր) դիմանկարը։

Участники акции Бессмертный полк (9 мая 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Անմահ գնդի» երթը Երևանում

Երթը գլխավորում է բանակային բաց «ՈՒԱԶ»–ների շարասյունը։ Ռազմական վարորդները դրանցով տանում են երթի գլխավոր հերոսներին` պատերազմի վետերաններին։

Մեքենաների կողքով քայլում է Երևանի կայազորի զինվորական նվագախումբը։ Նրանց հետևից գնում են հազարավոր մարդիկ։ Նրանց ուղեկցում են բայկերները։

Участники акции Бессмертный полк (9 мая 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Անմահ գնդի» երթը Երևանում

Ակցիայի մասնակիցները անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով և իջան Կիրովի զբոսայգի, որտեղ ծաղիկներ խոնարհեցին խորհրդային օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանի մոտ։

Президент Армен Саркисян во время акции Бессмертный полк (9 мая 2019). Еревaн
© Sputnik / Ani Artyukhova
«Անմահ գնդի» երթը Երևանում

Հայաստանում «Անմահ գունդ» երթը տեղի է ունենում արդեն չորրորդ անգամ։ Միջոցառումն այս անգամ կրում է համազգային բնույթ. այն տեղի է ունենում Հայաստանի հինգ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Իջևանում։

Байкеры со знаменем Победы и флагами Армении и России на акции Бессмертный полк (9 мая 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Անմահ գնդի» երթը Երևանում

Ըստ թեմայի

Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում
ՀՀ նախագահն ասաց` ինչու Մայիսի 9–ը Արցախում չի անցկացնում
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանտից
թեգերը:
Շուշիի ազատագրում, Հայաստան, Երևան, Արմեն Սարգսյան, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ