04:20 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

«Վարդանանց» հրապարակում շքերթին մասնակցելուց հետո «Անմահ գնդի» մասնակիցները քայլեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում կայացավ հաղթանակին նվիրված «Անմահ գնդի» տոնական երթը։

Ի տարբերություն անցած տարիների, այս տարի այն բավական մարդաշատ  էր: Ինչպես գյումրեցիներն, այնպես էլ Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչները Մեծ Հայրենականին մասնակից իրենց հարազատների լուսանկարներով հավաքվել էին Գյումրու «Վարդանանց» հրապարակում: Տարբեր ճակատագրեր, տարբեր ուղիներ, սակայն նրանց մեկ բան էր կապում` Հայրենական մեծ պատերազմը:

Վարդուհի Սուքիասյանն իր հետ բերել էր քեռիների լուսանկարները՝  18 ու 20 տարեկանում Պատվականն ու  Պարգևը մեկնել են ռազմաճակատ: Երկուսն էլ զոհվել են Կերչում: Սերժանտ ու ավագ սերժանտ կոչումներով քեռիների մասին Վարդուհին  լսել է մայրիկից: Եղբայրները ռազմաճակատ էին մեկնել Վահրամաբերդից: «Մայրս հիմա չկա: Սա լավ առիթ է հիշելու  իմ քեռիների սխրագործությունը ու պատմելու նրանց մասին»,-նշեց Վարդուհին:

Ի հիշատակ հայրիկի՝ Մարիամ Թադևոսյանը երթին մասնակցում էր հոր՝ Արամ Թադևոսյանի լուսանկարով: Մարիամի հայրն այն հերոսների շարքում էր, որոնք հասել են մինչև Բեռլին ու հայկական քոչարի պարել: «Հայրս 20 տարեկան էր, երբ պատերազմ գնաց հայրենի Արևիկ գյուղից:  Թամանյան դիվիզիայում էր ու մինչև պատերազմի վերջին օրը եղել է ռազմաճակատում: Հրետանավոր  էր: Պատերազմից տուն էր վերադարձել դեմքի սպիով ու դառը հուշերով»,-հպարտությամբ իր հայրիկի մասին պատմեց Մարիամը:

Участники акции Бессмертный полк (9 мая 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Անմահ գնդի» երթը Գյումրիում

«Անմահ գունդ» հիշատակի միջոցառմանն  էր մասնակցում նաև Ալեքսանդրան՝ իր Բալաբեկ պապիկի լուսանկարով: «Պապիկս մինչև Լեհաստան է հասել, ծանր վնասվածք  է ստացել ու տեղափոխվել է հոսպիտալ, դրանից հետո չի շարունակել իր մարտական ուղին, բայց իր լուման  ու ներդրումն է ունեցել հաղթանակի գործում: Հպարտ եմ ու ուրախ»,-Sputnik  Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Ալեքսանդրա Թովմասյանը՝  փաստելով, որ մարդկանց մոտ նորովի է արթնացել հայրենասիրական ոգին:

Участники акции Бессмертный полк (9 мая 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Անմահ գնդի» երթը Գյումրիում

Հավելենք, որ բացի մեծ Հայրենական պատերազմի մասնակիցների նկարներից, երիտասարդները իրենց հետ վերցրել էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հայորդիների լուսանկարները: «Վարդանանց» հրապարակում շքերթին մասնակցելուց հետո «Անմահ գնդի»  մասնակիցները քայլեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:

Ըստ թեմայի

Հայկ Մարությանի պապի հետաքրքիր պատմությունը. Աստվածաշունչն է փրկել նրան
Փաշինյանն ու Սահակյանը հանդիպում են անցկացրել Ստեփանակերտում
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Գյումրի

Գլխավոր թեմաներ