17:36 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Գործադիրում դիտարկում են Հայաստանում որսը մի քանի տարով դադարեցնելու տարբերակը։ Կառավարությունը դեմ չէ, վարչապետն առաջարկում է քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Կառավարությունն առաջարկում է խստացնել բնությանը հասցված վնասի դիմաց քրեական պատասխանատվությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` ներկայացնելով մի շարք օրենքներում ու քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։

«Փորձ է արվել ամբողջովին փակել հնարավոր ռիսկերն ու ապօրինի անտառահատման դեպքերում պատասխանատվությունը բարձրացնել այն աստիճանի, որ համահունչ լինի բնապահպանության նախարարության կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը։ Քանի որ մինչև հիմա գործող փոխհատուցման համակարգը անհրաժեշտ պայմաններ չէր ստեղծում, որպեսզի շրջական միջավայրի նկատմամբ հանցագործությունները նվազեն»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նախագծի` ծառահատման առաջին դեպքերի համար կկիրառվի վարչական պատասխանատվություն` տուգանքի տեսքով, իսկ հանցանքը կրկնելու համար` քրեական։

«Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ նախկինում կարելի էր հատել, բռնվել, վճարել տուգանքն ու դարձյալ զբաղվել նույն գործով և այսպես շարունակ»,– ասաց նախարարը։

Վերացման եզրին գտնվող կովկասյան ընձառյուծի որսի համար էլ առաջարկվում է սահմանել 300 մլն դրամ տուգանք` ներկայիս 100 մլն-ի փոխարեն։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցի քննարկման ընթացքում առաջարկեց որսը Հայաստանում 3-5 տարով ընդհանրապես արգելել: «Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ յոթ տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը, որպեսզի պոպուլյացիան կարողանա այդ ընթացքում վերականգնվել », - ասաց Արթուր Վանեցյանը` առաջարկելով արգելել նաև որսորդական փամփուշտների ներմուծումը:

Վարչապետը հավանեց ԱԱԾ տնօրենի առաջարկը` նշելով, որ այդուհանդերձ, այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր պետք է արվեն։ Եթե ամբողջովին չարգելվի, ապա գոնե որոշ տեսակների նկատմամբ որսը ժամանակավորապես կարգելվի։

Վարչապետի խոսքով՝ կենդանու նկատմամբ մարդու վերաբերմունքից կարելի է հետևություններ անել, թե մարդը ինչպես է վերաբերվում մարդուն: Փաշինյանը նաև շեշտեց, որ լինելով բնությամբ հարուստ տարածաշրջանից, ինքը երբեք որևէ կենդանի թիրախի չի կրակել։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հակահեղափոխական հեծանիվով. տեսանյութ
«Ոչ մի առողջ ծառ չի կտրվի». Հայկ Մարությանը խոստացավ պահպանել կանաչ տարածքները
թեգերը:
Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ