11:07 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Շենք

Թոշակի անցած զինծառայողներին պետությունը բնակարան գնելու գումար կտա

© Sputnik / Алексей Майшев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Մարզերում զինծառայողների բնակարանային խնդիրը կլուծվի, Երևանում կառավարությունը միայն որոշակի լուծման տարբերակ է առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Տարիքի ու առողջական վիճակի պատճառով զինծառայությունից ազատված զինծառայողների բնակապահովման նպատակով պետությունն անհատույց կտրամադրի 5.7 մլրդ դրամ։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Որոշման համաձայն`Երևանում բնակարան գնելու համար կտրամադրվի բազմաբնակարան շենքների բնակարանների շուկայական արժեքի 50 տոկոսի չափով գումար, հանրապետության այլ քաղաքներում` միջին գնի հաշվարկով, իսկ գյուղերում` 90 տոկոսի։

Ընդ որում` առաջինը բնակարան գնելու գումար կստանան սահմանամերձ բնակավայրերի, ապա մարզերի և միայն երրորդ փուլով` Երևանի զինծառայողները։

«Մարզերում այս գումարը հնարավորություն է տալիս 100 տոկոսով կարիքները բավարարելու»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ նման եզրակացության է հանգել Կադաստրի կոմիտեից ստացած տեղեկանքն ուսումնասիրելով ու բնակարանների գներին ծանոթանալով։

«Մարզերում մենք խնդիրը լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ։ Ժողովուրդ ջան, եթե այդ տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք»,– ասաց Փաշինյանը։

Դավիթ Տոնոյանն էլ չբացառեց, որ եթե մարզերում պահանջարկն ապահովելուց հետո գումար ավելանա, Երևանի համար նախատեսված տոկոսադրույքը կվերանայվի։

Ըստ թեմայի

Կառուցապատողները վաճառված բնակարանների գները կեղծել են հարկերից խուսափելու համար. ՊԵԿ
ՀՀ կառավարությունը ևս 12 միլիոն դոլար կհատկացնի զինվորականների բնակարանների համար
Հայաստանում բնակարանների գներն աճում են. հոգեբանական ու տնտեսական պատճառները
թեգերը:
Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ