16:02 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Վանաձոր

Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել

© Sputnik / press office of the Police of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Վանաձորի դպրոցներից մեկում իրավապահները բացահայտել են դպրոցի տնօրենի` տարիներ շարունակ կատարած ապօրինություններն ու գրպանած գումարները։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատող իր փեսային 8 տարի շարունակ դպրոցի բյուջեից աշխատավարձեր է վճարել։

Այս տվյալները Ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը ստացել է ԱԱԾ-ից և պարզել, որ 2011թ սեպտեմբերի մեկից 2018թ սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում տնօրենն իր փեսային հրամանագրել է որպես դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն, իսկ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ հնոցապանների կարգադրիչ։

Բացի այդ, 2014թ հունվարի 1-ից 2018թ սեպտեմբերի 1-ը որպես տեխնոլոգիայի ուսուցիչ, իսկ 2016թ մայիսի 11-ից 2017թ փետրվարի 28-ը որպես դաստիարակ է հրամանագրել երկու այլ քաղաքացիների։

Այդ ընթացքում տնօրենը կազմել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատավարձերի վճարման կեղծ տեղեկանքներ, որոնց միջոցով դպրոցի բյուջեից հափշտակել է 20 129 632 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Ըստ թեմայի

Խոշոր չարաշահումներ` Արթիկի դպրոցներից և հիվանդանոցներից մեկում. հարուցվել են քրգործեր
Կրկին չարաշահումներ են բացահայտվել. Եղվարդի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Բենզինը թանկացել է. մրցակցային մարմինը հակամրցակցային չարաշահումների հետքեր է փնտրում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ