09:32 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Սևանա լճի ափերին նախկին տերերից վերցրած տարածքներն առաջիկայում նոր տերեր կունենան։ Գործընթացի մանրամասները ներկայացրել է մարզպետը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Սևանի ափերին նախկինում ինչ–ինչ պաշտոնյաների ու գործարարների զավթած տարածքներից շատերն ազատվել են։ Այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում անցկացվող «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ այս մասին հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա նաև նշեց, որ այդ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում։

Սանոսյանը նաև հայտնեց, որ ազատված տարածքներն առաջիկայում դարձյալ կտրամադրվեն վարձակալության` մրցութային կարգով։

«Թե քանի տարով կարող են վարձակալել տարածքները, կախված է ներդրման չափից։ Պետությունը կարող է մինչև 60 տարի ժամկետով վարձակալության տալ»,– ասաց մարզպետը։

Զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն էլ համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ Սևանա լճի ափին այսօր գործում են 11 հանրային լողափ, որոնց մուտքը, ի տարբերություն մասնավորների, անվճար է։ Գեղարքունիքի մարզի տարածքում գործում են 50 հյուրանոց և գիշերակացի 1400 տեղ։ Մարզը օրական կարող է ընդունել 5000 զբոսաշրջիկի։

Վերջինների թիվը 2018թ–ին ավելացել է 52 տոկոսով։

Ըստ թեմայի

«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս
Սևանի պահպանությամբ նոր պաշտոնյաները կզբաղվեն
Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել
Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով ու հողմակայաններով
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ