16:54 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Դավիթ Սանասարյան. արխիվային լուսանկար

Ո՞ւմ է Դավիթ Սանասարյանը քամելեոն կոչում և ինչու է որոշ սերժականների ավելի հարգում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1463 0 0

Սանասարյանը կարծում է, որ մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։

Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։ Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել»,–գրել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Դավիթ Սանասարյանն ասուլիսի ընթացքում ասել էր, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Ըստ թեմայի

Դավիթ Սանասարյանին կփոխարինի նրա տեղակալը
Սանասարյանն ընկերս է, բայց... Միրզոյանը մեկնաբանել է աղմկահարույց գործը
Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ. ի՞նչ թևեր է պատրաստվում կտրել Փաշինյանը
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ