00:49 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը Երևանում

Երկրորդ անգամ առանց հեղինակի․ Երևանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը

© Sputnik / Armen Hakobyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80613

Այսօրվա շնորհանդեսը երկրորդն էր, առաջինը տեղի էր ունեցել Ստեփանակերտում այս տարվա հունվարի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի  — Sputnik. Երևանում այսօր կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք ու ազատություն» գրքի շնորհանդեսը։ Այս շնորհանդեսը երկրորդն էր, նախորդը կայացել էր Ստեփանակերտում այս տարվա հունվարի 26-ին։

Գրքում հեղինակը նկարագրել է իր կյանքի իրադարձությունները, այնտեղ նախկին նախագահի մանկության և պատանեկության տարիների վերաբերյալ անհայտ փաստեր կան։ Գրքում ներկայացված են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, Քոչարյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի պաշտոնում։

Левон Кочарян во время презентации книги Роберта Кочаряна Жизнь и свобода (12 мая 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Լևոն Քոչրայանը հոր` Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին

Ելույթ ունենալով այսօրվա միջոցառմանը՝ նախկին նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը ընդգծեց, որ երկրորդ նախագահի գիրքը սովորեցնում է սիրել հայրենիքը։

«Ցավոք, սա արդեն երկրորդ շնորհանդեսն է, որին գրքի հեղինակը մասնակցելու հնարավորություն չունի։ Պատճառը բոլորդ շատ լավ գիտեք։ Նա անօրինական կերպով կալանքի տակ է պահվում», - նշեց նախկին նախագահի կինը։

Белла Кочарян с внуком Давидом во время презентации книги Роберта Кочаряна Жизнь и свобода (12 мая 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը Երևանում

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Презентация книги Роберта Кочаряна Жизнь и свобода (12 мая 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը Երևանում

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Белла Кочарян во время презентации книги Роберта Кочаряна Жизнь и свобода (12 мая 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը Երևանում

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Презентация книги Роберта Кочаряна Жизнь и свобода (12 мая 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը Երևանում

Ըստ թեմայի

Հայտնի է Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը. նա գուցե ելույթ ունենա
Աջակցություն կալանքի տակ գտնվող ՀՀ 2-րդ նախագահին. Քոչարյանի աջակիցների դաշինք է ձևավորվել
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ