10:15 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արսեն Թորոսյան

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
316 0 0

Արսեն Թորոսյանն իրավապահ մարմիններին գործի հետ կապված ինքը նամակ ուղարկել է։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Առողջապահության նախարարությունը հեմոդիալիզի սարքավորումների գնման գործում ոչ մեկի դեմ ոչինչ չի արել. ինչ արել է` արել է ինչ-որ բանի համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր ցուցմունքի հիման վրա են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել։

«Մենք միայն ցանկացել ենք բացառել որևէ միջամտություն պետական գնումների համակարգում։ Հիմա արդեն իրավապահ մարմինները կորոշեն՝ կա՞ր պաշտոնական դիրքի չարաշահում և միջամտություն, թե՞ ոչ։ Ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել, սակայն միշտ ասել եմ, որ եթե ինձ հայտնի դառնա մի բան, որը պետք է իմանան նաև իրավապահ մարմինները, նրանք այդ մասին կիմանան»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ իրավապահ մարմիններին գործի հետ կապված ինքը նամակ ուղարկել է։

Ինչ վերաբերում է այս թեմայով իր և Սանասարյանի միջև ֆեյսբուքյան նամակագրություն լինել–չլինելուն, Թորոսյանն ասաց, որ Սանասարյանին ճանաչում է 2008 թվականից, և իրար բազմաթիվ նամակներ ունեն գրած։ «Սանասարյանի հետ տարբեր թեմաներով նամակագրություն ունենք, այդ թվում` այս թեմայով։ Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակները»,–ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց նաև, որ գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ օրերս Դավիթ Սանասարյանն ասուլիսի ընթացքում ասել էր, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Ըստ թեմայի

Դավիթ Սանասարյանի գործը. իշխանական թևերի միջև պայքարը թևակոխում է բաց փուլ
Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա. Վանեցյանը խոսեց Սանասարյանի մասին
«Հասարակական սեկտորը, որ մեկ տարի լուռ էր, Սանասարյանի գործի վրա հայտնվեց». Հակոբյան
թեգերը:
Հայաստան, Արսեն Թորոսյան, Դավիթ Սանասարյան

Գլխավոր թեմաներ